Անհրաժե՞շտ է արդյոք տեղեկություններ ներկայացնել

Արթուր.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս, նախապես շնորհակալություն.
Ես գրանցված եմ որպես Ա/Ձ, չեմ համարվում ԱԱՀ վճարող: Երրորդ եռամսյակում ունեցել եմ ապրանքի ձեռքբերման ֆակտուրաներ (կանխիկ ԴՄՕ-ով), որոնց գումարը գերազանցում է 100000-ը, բայց ոչ 300000-ը, և տրված է կլազմակերպություններից, որոնք աշխատում են ԱԱՀ-ով (փաստաթղթում նշված է ԱԱՀ-ն):
Հարկայինից նամակ եմ ստացել որ երրորդ եռամսյակում ունեցել եմ գործարքներ, որոնց համար ԱԱՀ-ի մասին օրենքի 20-րդ հոդվածով պետք է տեղեկություն ներկայացնեմ հարկային:
Հարցս հետևյալն է. պե՞տք է արդյոք ես տեղեկություն ներկայացնեմ հարկային այդ ձեռքբերումների վերաբերյալ, թե՞ դա ուղղակի անճշտություն է ՀՏ-ի կողմից:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Անհրաժե՞շտ է արդյոք տեղեկություններ ներկայացնել

  1. Հարգելի Արթուր,
    Դա անճշտություն է ՀՏ-ի կողմից, որը միշտ տեղի է ունենում: Խնդիրը կայանում է նրանում, որ դիմացի կողմը ներկայացնում է այդ տեղեկությունները, իսկ մյուս կողմըˋ ոչ, ու չի դիտարկվում այս մյուս կողմի ԱԱՀ վճարող լինել-չլինելը: Ուղղակի նամակով պատասխանեք, որ տվյալ հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել, քանի որ Ա/Ձ-ն չի համարվում ԱԱՀ վճարող:

    0
  2. Խնդիրը առաջացել է այն բանի պատճառով , որ դուք ԱԱՀ վճարող չհանդիսացող պարագայում Ձեր հաշիվներում ԱԱՀ եք առանձացրել, որի իրավունքը չունեիք: Դրանով դուք վերցրել եք պարտավորություն ոչ միայն տեղեկատվություն ներկայացնելու, այլ նաև այն վճարելու: Իմ ծանոթները ունեցել են նման խնդիր, որի ադյունքում տուգանվել են ոչ միայն տեղեկություն չներկայացնելու համար, այլ նաև ԱԱՀ չվճարելու:

    0
  3. Բարև Ձեզ, Մարիամ։ Ըստ Արթուրի հարցի բովանդակության, ոչ թե Արթուրն է առանձնացրել ԱԱՀ-ն, այլ ապրանք տրամադրող կազմակերպությունը, որը, հավանաբար, համարվում է ԱԱՀ վճարող։ Տվյալ դեպքում, ինչպես Արան արդեն նշել է, Արթուրի մոտ, ԱԱՀ-ի և տեղեկություն ներկայացնելու մասով, ՀՏ-ի նկատմամբ, ոչ մի պարտավորվածություն չի առաջանում։ Այլ բան է, եթե այդ ֆակտուրաները, առանձնացված ԱԱՀ-ով, տրամադրեր Արթուրը։ Այդ դեպքում արդեն անհրաժեշտ կլիներ, որպեսզի Արթուրը ևˊ ԱԱՀ վճարեր, ևˊ տեղեկություն ներկայացներ ՀՏ։

    0
  4. Ավելացնեմ նաև, որ սխալը ոչ թե ՀՏ-ից է, այլ հարկ վճարողից, որը իր տեղեկություններում ներառել է ԱՁ-ի հաշիվ ապրանքագիրը: Իրականում տեղեկություններում պետք է ներառվեին միայն ԱԱՀ տող ունեցող հաշիվ-ապրանքագրերը:

    0
  5. Բարև ձեզ, հարգելիներս: Ինձ թվում է՝ Դուք նախքան հարցին պատասխանելը հարցը չեք կարդում, Արթուրը ԱԱՀ աշխատող կազմակերպությունից ապրանք է ստացել 100.0 ավել գումարով, դիմացի կազմակերպությունը պարտավոր է հարկային տեղեկություն տալու, այդտեղից էլ ծանուցում նամակը: Կարող է և նամակ գրել իր ԱԱՀ-ով չաշխատելու վերաբերյալ, կարող է նաև պատասխանել, տվյալ հ/ա պատճեի հետ ներկայացնել հարկային:

    0
  6. Հարգելի Արթուր,
    Դա անճշտություն է ՀՏ-ն կողմից, որը միշտ տեղի է ունենում, ես նույնպես ընկել եմ նույն ձեր պատմության մեջ, եղել եմ նույն կարգավիճակում, ՀՏ-ին դիմում եմ ներկայացրել, որ ես ԱԱՀ վճարող չեմ և դիմացի կողմի ԴՄՕ-ը, և ամեն ինչ կարգավորվեց:

    0
  7. Հարգելի Արթուր, ես բազմիցս հայտնվել եմ այդ իրավիճակում, սկզբում գնում էի ՀՏ և պարզաբանւմ, հիմա էլ չեմ էլ գնում, նույնիսկ ուշադրություն չեմ դարձնում այդ գրությանը, հավատացեք դրանից ոչ մի բան Ձեզ չի սպառնում, ոչինչ մի արեք:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *