Անհրաժե՞շտ է Ա/Ձ գրանցել փոքր ուսումնական կենտրոն բացելու համար

Վերգինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել փոքր ուսումնական կենտրոն ունենալու համար անհրաժե՞շտ է ԱՁ գրանցել, եթե ոչ, ի՞նչ իրավական կարգավիճակ է պետք, որպեսզի խնդիրներ չառաջանան։
Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Անհրաժե՞շտ է Ա/Ձ գրանցել փոքր ուսումնական կենտրոն բացելու համար

  1. Անպայման չէ ԱՁ գրանցել, որպեսզի խնդիրներ չառաջանան կարող եք գործել որպես միկրոբիզնեսի սուբյեկտ` տալով դրա հայտարարությունը ու նշելով հստակ գործունեությունը ցանկից։ Օրինակ՝ Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ:

    0
  2. Այո, պարտադիր է Ա/Ձ գրանցելը։ Հայտարարություն կտաք ՊԵԿ միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատելու համար։ Աշխատողներին կգրանցեք և ամսական եկամտային հարկի հաշվետվություն կներկայացնեք։

    0
  3. Անկախ այն հանգամանքից, թե որ հարկատեսակով եք աշխատելու առաջնահերթ է պետական ռեգիստրում գրանցվել և ստանալ իրավական կարգավիճակ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *