Անհրաժե՞շտ է արդյոք հարկային հաշիվ

Gor.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում`
պետական հիմնարկին մեր կազմակերպությունը ապրանք է մատակարարել: Հարկային հաշիվ անհրաժե՞շտ է դուրս գրել:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Անհրաժե՞շտ է արդյոք հարկային հաշիվ

  1. Բարև Ձեզ, Գոռ։ Հարգելիս, Հարկային հաշիվ դուրս են գրում միայն ԱԱՀ վճարողները, ինչը չի կարելի ասել հաշիվ – ապրանքագրի մասին։ Եթե Ձեր գործարքի գումարը գերազանցում է 300000 դրամը, ապա Դուք պետք է դուրս գրեք հաշիվ – ապրանքագիր, համաձայն Կառավարության 525 որոշումով հաստատված ՆՅՈՒԹԱԿԱՆ ՈՒ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ)ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԻ։

    0
  2. Ոչ համաձայն ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
    Հոդված 19. Հարկային հաշիվներ դուրս չեն գրվում`
    6) պետական կառավարչական հիմնարկներին ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքների մասով:
    Վերը նշված դեպքերում հարկային հաշվի փոխարեն լրացվում (կազմվում) են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային (այդ թվում` բեռնաառաքման) և վճարային փաստաթղթեր:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *