22/10/2026

հարկային հաշիվ

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկ վճարող ԱՁ եմ, ծրագրավորման ծառայություններ եմ մատուցում արտասահմանյան ընկերությանը, գինը՝ ԱՄՆ դոլարով։ Ծառայությունն ավարտվել է սեպտեմբերի 15-ին, իսկ հաշիվ վավերագիրը դուրս եմ գրում հոկտեմբերին։ Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածը (ՀՕ-234-Ն, ուժի մեջ է 2026թ. հուլիսի 1-ից) նշում է մատակարարման պահը (38-րդ և 40-րդ հոդվածներ) և նախորդ աշխատանքային օրը հրապարակված փոխարժեքը։ Ճի՞շտ եմ հասկանում, որ պետք է կիրառել սեպտեմբերի 14-ի փոխարժեքը (մատակարարման պահին նախորդող աշխատանքային օր), և ոչ թե հաշիվ վավերագրի դուրս գրման օրվան նախորդող օրվա փոխարժեքը։ Շնորհակալություն։

Екатерина.

Здравствуйте. Армянское ООО оказывает услуги физическим лицам. Часть оплат проходит через кассу, а часть поступает на расчетный счет. Многие платежи, поступившие на р/с мы идентифицировать не можем. Можно ли ООО на НДС выписывать налоговый счет в конце отчетного периода на общую сумму таких платежей на физическое лицо без указания удостоверения личности?

Տիգրան․

Եթե հուլիսի 3-ին դուրս եմ գրում արտարժույթային հաշիվ մատակարարի անունից 2026թ հուլիսի 1-ից հետո ուժի մեջ փոփոխություններից հետո, սակայն դուրս գրվող հաշիվը վերաբերում է ծառայության, որը մատակարարվել է հունիսի 6-ին, ապա արտարժույթի փոխարժեքը որոշելիս հիմք պետք է ընդունել մինչև հուլիսի 1-ի փոփոխությունների դրույթները, թե՞ արդեն նոր դրույթները։

Գոհար․

Հարգելի հաշվապահներ, Wildberries հաշվապահության հետ կապված հարց ունեմ, եթե տեղյակ եք կխնդրեմ պատասխանել՝ վաճառքի հաշիվը պետք է գրեմ գինը -դետալիզացիայի “К перечислению Продавцу за реализованный Товар” հանած “Услуги по доставке товара покупателю” գումարի չափո՞վ AH-AK, նաև ստանում ենք հաշիվ ՎԲ-ից հանձնակատարի ծառայություն, նշված է որ վճարման ենթկա չէ, այս հաշվի գումարը որևէ ձևով ձևակերպու՞մ ենք (նշեմ, որ շրջ հարկից այս ծախսերը պակասեցրել են), շնորհակալ կլինեմ, որ օգնեք ինչ գին եմ նշում և ՎԲ-ի հաշվի հետ կապված ինչ պետք է անեմ, շնորհակալություն։

Ուղեկցող փաստաթուղթ – ի՞նչ է այն իրենից ներկայացնում

Ուղեկցող փաստաթուղթը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ապրանքի մատակարարումը կամ տեղափոխությունը հավաստող՝ ՀՀ Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթուղթն է․

  1. հարկային հաշիվ
  2. ճշգրտող հարկային հաշիվ
  3. հաշիվ վավերագիր
  4. ճշգրտող հաշիվ վավերագիր
  5. լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ
  6. հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն
  7. ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ
  8. ապրանքի տեղափոխության բեռնագիր (այսուհետ՝ բեռնագիր)
Մանրամասն

Վանուհի․

Բարև Ձեզ։ Եթե մինչև փետրվարի 20-ը ԱՁ-ն չի ներկայացրել շրջ․ հարկով աշխատելու դիմում և դարձել է ԱԱՀ-ով աշխատող, արդյո՞ք այն հաշիվ-վավերագրերը, որոնք դուրս են գրվել հունվար և փետրվար ամիսներին, պիտի փոփոխվեն և դուրս գրվեն հարկային հաշիվների տեսքով։ Կանխավ շնորհակալություն։

Քրիստինե․

Բարև բոլորին։ Մի հարց տամ։ Փետրվար ամսին դուրս եմ գրել 5 հատ ապրանքի հաշիվ (արտադրել ենք մետաղապլաստե դուռ և լուսամուտ), որտեղ ԱՏԳԱԱ կոդերը չեմ գրել։ Հիմա չեղարկե՞մ, նորից հաշիվ դուրս գրեմ նոր ամսաթվով, լրացուցիչ տեղում գրեմ տվյալ հաշվի համարը, թե՞ թողնեմ այդպես։ Խնդրում եմ պատասխանեք։

Անի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հարցիս․ եթե ԱՁ-ն իր քարտից գնում է կատարել (անձնական), հիմա խանութն ասում է՝ կարող է հաշիվ դուրս գրել, արդյո՞ք դա անհրաժեշտ է։ ԱՁ-ն աշխատում է շրջհարկով օնլայն տանից՝ ծախսեր չի կատարում։

Անի․

Բարև Ձեզ։ Հաշվի հիման վրա կազմվել է հանձնման-ընդունման ակտ։ Խնդրում եմ ասացեք՝ ակտի ժամկետը պե՞տք է լինի հաշվի վրա նշված ամսաթիվը, թե՞ կարող է այլ ամսաթիվ լինել։ Կանխավ շնորհակալություն։

Անահիտ․

Հարգելի գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն է կիրառվում այն դեպքում, երբ ապրանքների մատակարարման հարկային հաշվում նշված դուրսգրման ամսաթիվը 1 օր ուշ է մատակարարման ամսաթվից։

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, մարտ ամսին ԵԱՏՄ երկրից ՀՀ տարածք է ներմուծվել ցորեն, որը սահմանին հարկվել է ԱԱՀ-ով , որը վաճառվել է մայիս ամսին հարկային հաշվով, ՊԵԿ դիմումից հետո պարզ դարձավ, որ պետք է ՀՕ 64 հոդվածի համաձայն դուրս գրվեր հաշիվ վավերագիր, հարցս հետևյալն է՝ ԱԱՀ-ի վերաձևակերպումը ո՞ր ամսում պետք է անել և ինչպե՞ս։ ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։

Agata.

Բարև Ձեզ: ԱԱՀ վճարող կազմակերպությունն ունի ստացված հարկային հաշիվ, սակայն տվյալ ձեռքբերումը անմիջապես չի վերաբերում կազմակերպության գործունեությանը, այլ մշակութային բնույթի ծախս է (ներկայացման համար դահլիճի վարձակալություն): Արդյո՞ք տվյալ հաշվի ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա է: Եթե ոչ, ապա պակասեցումը ո՞ր հոդվածի համաձայն պետք է կատարել: Շնորհակալություն։

Կարեն․

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը շրջանառության հարկի դաշտում է, ռեստորանի տարածքում դրվել է սարք, որը հոսանք է ծախսում, կցանկանայի իմանալ՝ ի՞նչ տարբերակներով կարելի է վճարել այդ հոսանքի ծախսը։ Ու արդյո՞ք հնարավոր է մեր ընկերությունից վճարել այլ ընկերության հոսանքի վճարը, համապատասխան չափով ինչքան որ սարքը ծախսում է, վարձատուից հաշիվ չպահանջել և մեր մոտ այդ կատարված վճարը որպես ծախս չներկայացնել։
Հարցը հիմանակնում նրանում է, որ գործընկերներին չծանրաբեռնել հավելյալ հաշիվ գրելով։ Մուտքի համար 10% հարկվում է և որպես ծախս նվազեցում տալը տվյալ դեպքում առաջնային չէ։

Վարդուհի․

Բարի օր բոլորին: Հարցս կապված է Wildberries – ի միջոցով ապրանքների վաճառքի հաշվապահության հետ: Եթե ըստ դետալիզացիայի տվյալների նախորդ շաբաթ հաշիվ է դուրս գրվել, իսկ այս շաբաթ ցույց է տալիս որ վերադարձվել է, դա հարկային հաշիվներով ինչպե՞ս պետք է ձևակերպեմ։ Նախորդ շաբաթվա հաշիվը չեղարկել և նորը գրեմ առանց վերադարձած ապրանքի, թե՞ ճշգրտող հաշիվ դուրս գրեմ։

Եվ մի հարց էլ` ամեն անգամ ապրանքը պահեստ տանելիս պե՞տք է տեղափոխման փաստաթուղթ կազմեմ։

Քրիստինե․

Բարև բոլորին: Եթե ԱՁ-ն, որը աշխատում է միկրոյով, պլաստիկ շշերից պատրաստում են ավելներ և խանութներին պետք է հանձնեն: Խանութը պահանջում է, որ հարկային հաշիվ դուրս գրեն, ԱՁ ի՞նչ պարտավորություններ ունի անելու և հարկային հաշիվ իրավունք ունի՞ դուրս գրելու:

Հերմինե․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է դուրս գրել հարկային հաշիվ, հանձնել ԱԱՀ հաշվարկ և վճարել ԱԱՀ, եթե գործընկերը միայն այդ պայմանով է համաձայն համագործակցել։ Շահութահարկի դաշտ անցնելու ռիսկ կա։

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խանութը շրջհարկով է գործում, ստացված հարկային հաշիվները մարտ ամսվա ստորագրվել է ապրիլի 1-ին։ 1-ին եռամսյակում կարո՞ղ եմ ներառել մարտ ամսվա ստացված հարկային հաշիվները, թե՞ որ ապրիլի 1-ին եմ ստորագրել, պետք է ներառեմ 2-րդ եռամսյակում։ Շնորհակալություն։

Ալլա․

Բարև ձեզ։ Եթե պետական ոչ առևտրային հաստատությունը շինարարական աշխատանքների գնում է իրականացնում, որը պետության կողմից տրամադրված սուբվենցիայի հիման վրա է ֆինանսավորվում։ Նման դեպքում կապալառու կազմակերպությունը ԱԱՀ ազատվածի հաշիվ է դուրս գրում, թե՞ կապալառու կազմակերպության համար ֆինանսավորման աղբյուրը կապ չունի, ինքը սովորական հարկային հաշիվ է դուրս գրում։

Շուշանիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձի համար ապրանքներ պետք է մատարկարվի, հարկային հաշվով, բայց նախօրոք կանխիկ վճարում է կատարել 93 000 դրամ, որի դիմաց տրվել է կանխիկ մուտքի օրդեր, որի նպատակ դաշտում նշվել է կանխավճար մարտարկարվող ապրանքի դիմաց: Հարց՝ արդյո՞ք դա օրենքի խատում չի, քանի որ 300 000 դրամը չի գերազանցում: Կանխավ շնորհակալ եմ։

Նարեկ․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. կազմակերպությունը զբաղվում է սպասարկման ծառայություն մատուցելով, լինում են դեպքեր, երբ բացի սպասարկելը անհրաժեշտ է լինում տեղադրել ինչ-որ դետալներ, շարժիչ և այլն, նման դեպքում նյութերը գնում է այլ կազմակերպությունից և տեղադրում է իր կողմից սպասարկվող կազմակերպությունում, կազմվում է կատարողական ակտ՝ նշելով նյութերի գինը և աշխատանքը։ Հարցս հետևյալն է՝ ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրել. 1. ծառայություների մատուցման հաշիվ՝ նշելով կատարողական ակտի ընդհանուր գումարը, թե՞ առանձին հաշիվներ՝ մեկը ապրանքների մատակարարման, մյուսը՝ աշխատանքի/ծառայությունների մատուցման հաշիվ։

Մերի․

Բարև ձեզ։ Երբ հայտարարագիր ներկայացնող անձը դիմում է կազմակերպություն հաշիվ վավերագիր դուրս գրելու համար, որևէ ընթացակարգ կա՞ սահմանված կազմակերպության համար՝ պարտադիր պահանջվող փաստաթղթեր, դիմումի ձև, հաշիվ վավերագիր դուրս գրելու հրամանի ձև և այլն։

Անահիտ․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է՝ մենք աշխատում ենք ԱԱՀ-ով։ Պայմանագրում նշված է, որ պետք է անհատույց ավտոպահեստամասերը տրամադրենք, քանի որ ա/մեքենա ենք վաճառել։ Ես պե՞տք հարկային հաշիվ գրեմ ինքնարժեքի 80% -ը և 20% ԱԱՀ։ Ենթադրենք 10 000 դրամ է, գրեմ 8000*20%=1600 և նշեմ անհատույց հարկային հաշվում։

ՀՕ62 ՝ 7. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0 դրամ, իսկ իրական արժեքից էական ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուցման գումարը` առանց ԱԱՀ-ի: Այս հոդվածը շփոթեցնում է։ Խնդրում եմ ինձ ճիշտ կողմնորոշեք, շատ շնորհակալ եմ։

Նելլի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն միջազգային բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ, կարո՞ղ է աշխատել ԱԱՀ դաշտում և հարկվել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով։ Այսինքն՝ այս դեպքում դիմացի կողմին հաշիվներ չի գրվում և ամսվա ընթացքում միայն ԱԱՀ-ի հաշվետվությունն է ուղարկում, որի մեջ ներառում է բեռնափոխադրման արժեքը, այսինքն՝ հարկման բազան զրո տոկոս դրույքաչափով։

Տիգրան․

Ողջույն, հարգելի գործընկերներ, մի քանի հարց ունեմ համատրիությունների գործունեության հետ կապված․

1․ Արդյո՞ք համատիրությունները չեն կարող աշխատել շրջանառության հարկով

2․ Եթե պարտադիր ընդհանուր հարկման համակարգում է գործելու, ապա իրավաբանական անձանցից անդամավճար ստանալու համար պե՞տք է հարկային հաշիվ գրել և ԱԱՀ վճարել, թե՞ հաշիվ վավաերագիր

3. Իրավաբանական անձանց մասով դուրս գրված հաշիվներից առաջանու՞մ է շահութահարկ

Նոնա․

Խնդրում եմ պատասխանել: Կազմակերպությունը իրականացնում է բեռնափոխադրման կազմակերպման ծառայություններ, գործում է հարկման ընդհանուր համակարգում: Ծառայություն մատուցելիս հաճախորդի մեղքով առաջացել են որոշակի ծախսեր, որի համար բացի հիմնական ծառայության մատուցումից, որը ԱԱՀ-ով հարկվող է, հարկային հաշվի մեջ առանձին տողով նշվում է վնասի փոխհատուցում: Արդյո՞ք այն համարվում է ԱԱՀ-ի հարկման օբյեկտ: