Անձը դեռ գրանցված է որպես աշխատող

Էմիլյա.

Բարև ձեզ: Ես գրանցված աշխատող եմ եղել, բայց դիմում եմ ներկայացրել, որ հունիսի 1-ից դուրս գամ, բայց ազատվել եմ ամսի 15-ից: Հիմա ուզում եմ աշխատել, բայց իմ անվան տակ ցույց է տալիս, որ գրանցված աշխատող եմ, իսկ նոր աշխատատեղից չեն կարող գրանցել դրա պատճառով: Իրենք էլ ասում են, թե ազատել են, բայց 3 ամիս հետո նոր կմաքրվի իմ անունից: Կօգնե՞ք ինձ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Արեն
Արեն
6 տարի առաջ

Կարող եք զանգահարել թեժ գիծ և ճշտումներ անել, դա այս պահին ամենաարագ ձևը կլինի։ Հնարավոր է՝ Ձեր նախկին գործատուն ուշ է ազատել Ձեզ աշխատանքից, այդ պատճառով խնդիր է առաջացել:

Էմիլյա
Էմիլյա
6 տարի առաջ

Լավ:

Էմիլի
Էմիլի
6 տարի առաջ

Հնարավո՞ր է բայց նման բան՝ ազատեն աշխատողին, բայց նրա անունից մաքրվի ուշ:

Արմին
Արմին
6 տարի առաջ

Աշխատողին աշխատանքից ազատելու օրվանից երեք օրվա ընթացքում հարկային գործակալը հայտ է ներկայացնում ազատման մասին, այսինքն՝ եթե Ձեզ աշխատանքից ազատել են ամսի 15-ից, ապա 18-ից հետո երկրորդ գործատուի մոտ պետք է հստակ երևա։

Մարինե
Մարինե
6 տարի առաջ

Եթե նախորդ գործատուն ճշտում կատարի և գրանցման հայտ տա մայիսի 31-ով, որը հնարավոր է, համապատասխանաբար ճշտելով մայիս և հունիս ամիսների ամփոփ եկամտային հարկի հաշվետվությունները, հարցին լուծում կտրվի:

Նարինե
Նարինե
6 տարի առաջ

Իմ կարծիքով՝ Ձեր գործատուներից մեկը կամ երկուսը միաժամանակ ինչ-որ բան ճիշտ չեն ասում: Ի՞նչ է նշանակում՝ «3 ամիս հետո նոր կմաքրվի», Դուք դիմումը գրել եք, գնացել, դա նրա խնդիրն է՝ սահմանված ժամկետում կազատի, թե ոչ, իսկ երկրորդ գործատուն չի կարող տեսնել՝ Դուք այլ տեղ աշխատում եք, թե ոչ, նա էլ իր հերթին պետք է Ձեզ գրանցի աշխատանքը սկսելու նախորդ օրվանից ոչ ուշ:

Տաթեվ
Տաթեվ
2 տարի առաջ
Ի պատասխան  Նարինե

Ցանկանում եմ իմանալ՝ ես գրանցված աշխատող եմ, թե՞ ոչ։ Կա՞ արդյոք որևէ կայք ստուգելու համար։

Արա
Արա
6 տարի առաջ

Տվյալ խնդիրը ունի տեխնիկական բնույթ, տվյալ խնդիրը կարգավորելու համար առավել հարմար եղանակ է նախկին աշխատանքի վայրից տանել տեղեկանք ազատված լինելու վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նոր աշխատանքի վայր ներկայացնել գրանցման հայտը իր ստացականով (ազատված լինելու մասին):