Եթե ազատումից հետո աշխատակիցները մնացել են որպես գրանցված աշխատող

Բարև Ձեզ։ Ներեցեք՝ կարո՞ղ եք ասել, եթե համայնքապետարանը 2017թ. խոշորացել է և այդ ժամանակահատվածից սկսած մինչև այսօր, համայնքապետարանը մուտք չի գործել էլեկտրոնային հաշվետություների համակարգ: Հիմա խնդիրը կայանում է նրանում, որ աշխատողները, որոնք խոշորացման ժամանակ ազատվել են աշխատանքից, մնացել են գրանցված աշխատող այդ համակարագում: Ինչպե՞ս կարող ենք այդ սխալը ուղղել, եթե մուտք չի լինում հին օգտատիրոջ հաշվով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Պետք է կարողանաք մուտք գործել համակարգ և կատարել աշխատակիցների ազատում հին ամսաթվով, ուրիշ ելք չկա։ Բա, եթե չեն ազատվել, ո՞նց են ներկայացրել եկամտային հարկի հաշվարկներ։

Տիգրան

Նախ, եթե խոշորացման հարց կար` պետք է այդ մարդիկ կամ կրճատվեին, կամ վերանշանակվեին, 2017-ի թերացումը հիմա շտկելու համար լիազորի կոդը գտեք, օգտվողին փոխեք ու արեք Ձեր անելիքը: Գտեք համապատասխան մարդկանց կամ հարկայինից հարցրեք՝ կլինի այդ հին ՀՎՀՀ-ով նոր օգտվող գրանցվի ու մտնեք կատարեք ազատման գործողությունները: Դա փաստորեն, նաև խախտում է համայնքային ծառայության օրենքի ու այլ օրենքների:

Իննա

Դիմեք ՊԵԿ, որպեսզի ակտիվացնեն մուտքանուն և գաղտնաբառ:

Karine

Կարծում եմ, Դուք խնդիրներ կունենաք ՊԵԿ-ի հետ տույժ ու տուգանքի առումով։ Դիմեք հարկային, քանի որ համակարգը թույլ չի տա 2017թ-ի համար հայտ ներկայացնեք։

Nerses

Այդ հարցով դիմեք ՊԵԿ: