Անձը ցանկանում է գեղեցկության սրահ բացել

Արամ.

Բարև ձեզ: Ք.Աբովյանում ուզում եմ բացել գեղեցկության սրահ, որտեղ լինելու է 1 մատնահարդար և 1 դիմահարդար: Ինչպե՞ս գրանցվենք հարկայինում, որ վճարները մինիմալ լինեն: Այս ոլորտում սկսնակ ենք և հարկերից տեղյակ չենք: Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Անձը ցանկանում է գեղեցկության սրահ բացել

  1. Գրանցվեք որպես Ա/Ձ՝ դիմելով պետ. ռեգիստր, ավտոմատ կգրանցեն հարկայինում: Կնքեք տարածքի վարձակալության պայմանագիր, եթե չունեք սեփական տարածք։ ՀԴՄ ունենալու պահանջ կա: Մինչ այդ պետք է հարկային հաշվետվությունների համակարգ մուտքի գրանցման, կոդերի խնդիրը լուծեք, որ կարողանաք հաշվետվությունները ներկայացնել: Դիմեք, կօգնենք, կարող եք կապվել՝ 099455932:

    1+
  2. Աշխատողներին պետք է հայտով գրանցեք, աշխատողների համար վճարելու եք 5 000 դրամ եկամտային հարկ, 2.5 % սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային վճար: Եվ հիշեք, որ չեք կարող վաճառել ներկ կամ այլ դիմահարդարման պարագաներ:

    0
    1. Բարև ձեզ։ Իսկ ՀԴՄ-ն ո՞նց է լինում գեղեցկության սրահում, այսինքն` հաշվապահորեն։

      0
      1. Գնում եք ՀԴՄ, տանում և գրանցում եք հարկայինում Ձեր գործունեության հասցեի վրա։ Հետո ամեն հաճախորդի վճարման դիմաց տալիս եք ՀԴՄ կտրոն։

        0
    1. Դա նշանակում է՝ որոշ հարկերից, ոչ բոլոր, այն էլ միկրոյի ռեժիմի մեջ գործողների համար:

      0
  3. Ձեզանից շատ շնորհակալ եմ:
    Իսկ նոր սերնդի ՀԴՄ որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել նորմալ գնով։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *