Անձը ցանկանում է զբաղվել ախտահանիչ նյութերի արտադրությամբ

Արմինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, չգիտեմ Ա/Ձ բացեմ, թե՞ որպես Ֆիզ. անձ, և, ո՞րն է տարբերությունը: Ուզում եմ ախտահանիչ նյութերի արտադրությամբ զբաղվեմ, կարո՞ղ եմ միկրոյով աշխատել, թե՞ ոչ: Ում որ պիտի մատակարարեմ, հաշիվ ապրանքագիր է ուզում, ես մարզից եմ: 2-րդ հարցս ՀԴՄ-ին է վերաբերում. դեռ չեմ ուզում ՀԴՄ գնել, որովհետև վստահ չեմ, ոնց կլինի գործերս, վարձակալությամբ էլ չեմ ուզում, փորձնական 1 ամիս աշխատելուց հետո կերևա: Կարո՞ղ եմ այդպես անել: Եթե շրջհարկով աշխատեմ և ՀԴՄ չունենամ` հաշիվ ապրանքագրերից կարո՞ղ եմ նվազեցում անել այդ 5 %-ից: Շատ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Անձը ցանկանում է զբաղվել ախտահանիչ նյութերի արտադրությամբ

  1. Բացեք ԱՁ, քանի որ արտադրություն է և գործելու եք ոչ մենակ, կարող եք միկրոյի դաշտում գործեք։ Բայց, եթե վաճառքը անելու եք իրավաբանական անձանց, պետք է գործեք շրջհարկի դաշտում, կարող եք չունենալ ՀԴՄ, եթե իրականացնեք միայն անկանխիկ վաճառքներ հաշիվ վավերագրերով։

    0
  2. Պետք է Ա/Ձ բացեք, կարող եք միկրոյով աշխատել: Երբ որպես Ա/Ձ գրանցվեք հաշիվ ապրանքագրի հարցը կլուծվի: Եթե դեռ չեք ուզում ՀԴՄ գնել, գոնե բանկային հաշվով աշխատեք: Եթե շրջհարկով աշխատեմ և ՀԴՄ չունենամ` հաշիվ ապրանքագրերից կարող եք նվազեցում անել այդ 5 %-ից ձեռքբերումների 4 տոկոսի չափով: Զանգեք 099455932:

    0
  3. Կարող եք և Ա/Ձ, և ՍՊԸ, և միկրոձեռնարկատեր: Սակայն ՀԴՄ-ի դեպքում այլ է, եթե Դուք իրականացնեք մանրածախ առևտուր, ապա պարտադիր է, իսկ Ձեր մոտեցման դեպքում միայն փոխանցումով պետք է աշխատեք: Հետևաբար, բանկում իրավաբանական հաշիվ պետք է բացեք: Դուրս գրված և ստացված հաշիվ ապրանքագրերը /ոչ բոլոր-կարգավորվում է ՀՕ շրջհարկի բաժինը/ կարող են հիմք հանդիսանալ հաշվետվությունում նվազման: Մնացածը Ձեզ կօգնի մասնագետը, քանի որ ուզում եք զբաղվել արտադրությամբ:

    0
  4. Կարող եք ԱՁ բացել, միկրոյով աշխատել, դուրս գրել հաշիվ ապրանքագիր, եթե ՀԴՄ չունեք, այսինքն` մանրածախ վաճառքով չեք զբաղվելու` պետք է ունենաք հաշիվ բանկում անկանխիկ գործարքների համար:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *