Անձը ցանկանում է նորաձևության սրահ բացել

Արփի.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Մի քանի հարց ունեմ ձեզ:
1) Ցանկանում եմ գրանցել նորաձևության սրահ (ատելյե), ԱՁ-ով, սակայն հարկատեսակը չեմ կողմնորոշվում:
2) Ցանկանում եմ գրանցել որպես ընտանեկան բիզնես, բայց այս պարագայում էլ ոչ մի ինֆորմացիա չեմ գտնում դեկրետի մասին: Ուզում եմ գրանցված աշխատող լինել նախքան դեկրետ գնալը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Տվյալ դեպքում Ձեզ համար ամենահարմար հարկատեսակը հանդիսանում է շրջանառության հարկը, որի շնորհիվ Դուք կօգտվեք նաև դեկրետի իրավունքից:

Տիգրան

1. Եթե գրանցվել եք արդեն Ա/Ձ, ապա որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնել հարկային մարմնի հաստատած ձևով՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց՝ ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են ընտանեկան ձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում՝ որպես հարկային գործակալ՝ հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված՝ շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից և այլն:
2. Ա/Ձ-ն գրանցված աշխատող չէ, Ա/Ձ-ն ինքնազբաղված անձ է, իսկ դեկրետի հարցերը կարգավորված են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով և որոշմամբ՝ համարվելով ինքնուրույն աշխատանքով զբաղված անձ, որը ևս օգտվում է այդ իրավունքից, սակայն նպաստի հաշվարկման կարգը սովորականի պես չէ: