Անձնական նվազեցման գումար

Թերեզա.

Բարև բոլորին: Ես խնդրում եմ ինձ ասեք, թե որքան է կազմում Ա/Ձ-ի եկամտահարկի անձնական նվազեցումը, նախկինում այն 30000 դրամ էր: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Անձնական նվազեցման գումար

  1. Թերեզա ջան, ըստ եկամտահարկի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի.
    Համախառն եկամուտը նվազեցվում է եկամուտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար 32 500 դրամի չափով: Ընդ որում, եկամտի ստացման յուրաքանչյուր ամսում հարկատուի համախառն եկամուտը որոշելիս ստացվող եկամտից հարկային գործակալը սույն նվազեցումն իրականացնում է անկախ տվյալ հարկատուի կողմից ստացվող եկամուտներից մյուս հարկային գործակալների կողմից նման նվազեցումների իրականացումից:

    0
    1. Ո՞վ կարող է ասել, թե ինչ հիմնավորմամբ է Եկամտահարկի մասին օրենքի 14-րդ հոդվածի անձնական նվազեցում 32.500-դրամը փոխվել է 8000-դրամի:

      0
  2. Հոդված 14. Համախառն եկամտից անձնական նվազեցումները

    1. Հարկվող եկամուտը որոշելիս հարկային տարում հարկատուի համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար ութ հազար (8000) դրամի չափով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *