Անձնական նվազեցման գումար

Թերեզա.

Բարև բոլորին: Ես խնդրում եմ ինձ ասեք, թե որքան է կազմում Ա/Ձ-ի եկամտահարկի անձնական նվազեցումը, նախկինում այն 30000 դրամ էր: Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Նարինե
Նարինե
14 տարի առաջ

Թերեզա ջան, ըստ եկամտահարկի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի.
Համախառն եկամուտը նվազեցվում է եկամուտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար 32 500 դրամի չափով: Ընդ որում, եկամտի ստացման յուրաքանչյուր ամսում հարկատուի համախառն եկամուտը որոշելիս ստացվող եկամտից հարկային գործակալը սույն նվազեցումն իրականացնում է անկախ տվյալ հարկատուի կողմից ստացվող եկամուտներից մյուս հարկային գործակալների կողմից նման նվազեցումների իրականացումից:

Նաիրի
Նաիրի
13 տարի առաջ
Ի պատասխան  Նարինե

Ո՞վ կարող է ասել, թե ինչ հիմնավորմամբ է Եկամտահարկի մասին օրենքի 14-րդ հոդվածի անձնական նվազեցում 32.500-դրամը փոխվել է 8000-դրամի:

Lilit
Lilit
14 տարի առաջ

Այժմ այդ նվազեցումը կազմում է 32500 դրամ:

n
n
14 տարի առաջ

32500

Նաիրի
Նաիրի
13 տարի առաջ

Հոդված 14. Համախառն եկամտից անձնական նվազեցումները

1. Հարկվող եկամուտը որոշելիս հարկային տարում հարկատուի համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար ութ հազար (8000) դրամի չափով: