Աշխատակցի փոխարինում

Աննա.

Բարև Ձեզ: Աշխատում եմ մի կազմակերպությունում անժամկետ պայմանագրով, իսկ այժմ տեղափոխվելու եմ մեկ այլ բաժին (նույն կազմակերպությունում), որտեղ փոխարինելու եմ դեկրետում գտվող աշխատակցի մոտ 8-9 ամիս: Պայմանագիրս փոփոխվել է անժամկետից ժամանակավոր աշխատակցի պայմանագրով: Հարցս հետևալն է` ունե՞մ արդյոք հնարավորություն այս ընթացքում գնալ դեկրետ, և արդյո՞ք կպահպանվի իմ աշխատատեղը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Աշխատակցի փոխարինում

  1. Աննա ջան, դեկրետ գնալը օրենքով չի արգելվում (նունիսկ խրախուսվում է): Գործատուն Ձեր աշխատատեղը պարտավոր է պահպանել կամ առաջարկել այլ համարժեք աշխատանք:

  2. Հարգելի Աննա,
    նախ նշեմ, որ “դեկրետը” համարվում է նպատակային արձակուրդ, և համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի` նպատակային արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը:
    Բացի այդ` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը: Բացառությամբ, եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում վերը նշվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: (Աշխ. օր. 111 հոդ.)
    Եվ որ ամենակերևորն է` Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
    1. աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.
    2. հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
    2.2) մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում:

    Այսպես` միանշանակ կարող եք:

    Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 53 80 86 կամ 077 606 605:

  3. Մի փոքր համաձայն չեմ կարծիքների հետ…
    Նպատակային արձակուրդ իհարկե կարող եք գնալ, սակայն նպատակային արձակուրդի ժամկետը սահմանափակվում է աշխ. պայմանագրի ավարտի ժամկետով:
    Այսինքն գործատուն ցանկության դեպքում կարող է լուծել ձեզ հետ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *