Աշխատակցի փոխարինում

Աննա.

Բարև Ձեզ: Աշխատում եմ մի կազմակերպությունում անժամկետ պայմանագրով, իսկ այժմ տեղափոխվելու եմ մեկ այլ բաժին (նույն կազմակերպությունում), որտեղ փոխարինելու եմ դեկրետում գտվող աշխատակցի մոտ 8-9 ամիս: Պայմանագիրս փոփոխվել է անժամկետից ժամանակավոր աշխատակցի պայմանագրով: Հարցս հետևալն է` ունե՞մ արդյոք հնարավորություն այս ընթացքում գնալ դեկրետ, և արդյո՞ք կպահպանվի իմ աշխատատեղը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Samvel

Աննա ջան, դեկրետ գնալը օրենքով չի արգելվում (նունիսկ խրախուսվում է): Գործատուն Ձեր աշխատատեղը պարտավոր է պահպանել կամ առաջարկել այլ համարժեք աշխատանք:

Փաստաբան

Հարգելի Աննա,
նախ նշեմ, որ “դեկրետը” համարվում է նպատակային արձակուրդ, և համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի` նպատակային արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը:
Բացի այդ` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը: Բացառությամբ, եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում վերը նշվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: (Աշխ. օր. 111 հոդ.)
Եվ որ ամենակերևորն է` Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
1. աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում.
2. հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
2.2) մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում:

Այսպես` միանշանակ կարող եք:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 53 80 86 կամ 077 606 605:

Վիկտորյա

Մի փոքր համաձայն չեմ կարծիքների հետ…
Նպատակային արձակուրդ իհարկե կարող եք գնալ, սակայն նպատակային արձակուրդի ժամկետը սահմանափակվում է աշխ. պայմանագրի ավարտի ժամկետով:
Այսինքն գործատուն ցանկության դեպքում կարող է լուծել ձեզ հետ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով: