Աշխատանքային գրքույկը աշխատողին հարկավոր է

Margarita.

Եթե աշխատանքային գրքույկը աշխատողին հարկավոր է, տնօրենը իրավունք ունի՞ մերժելու` չտրամադրելու այն: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

1 մեկնաբանություն - “Աշխատանքային գրքույկը աշխատողին հարկավոր է

  1. Բարև Ձեզ, հարգելի Մարգարիտա:
    Աշխատողների աշխատանքային գրքույկները մինչև աշխատանքից ազատվելը պահվում են գործատուի մոտ: Աշխատանքային պայմանագրի գործողության ընթացքում աշխատանքային գրքույկը չի կարող կազմակերպությունից դուրս տարվել: Իսկ եթե աշխատողին այդ ընթացքում անհրաժեշտ է լինում աշխատանքային գրքույկը ներկայացնել որևէ վայր, ապա աշխատողը կարող է վերցնել աշխատանքային գրքույկի պատճենը՝ ստորագրված տնօրենի կամ լիազորված այլ աշխատակցի կողմից և կնքված կազմակերպության կնիքով:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *