Աշխատանքային գրքույկների թվայնացման հանձնման գործընթացը սկսվել է

Լուսինե․

Հարգելի հաշվապահներ, աշխատանքային գրքույկների թվայնացման հանձնման գործընթացը սկսվել է։ Ինչպե՞ս պետք է իրականացվի տվյալ գործընթացը։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Աշխատանքային գրքույկների թվայնացման հանձնման գործընթացը սկսվել է

  1. Գործընթացը բավականին տևական ժամանակ է պահանջում իր վերջնական արդյունքին հասնելու համար, պետք է ցանկացած գրանցված աշխատողի, որն ունի աշխատանքային գրքույկ, հետկանչի միջոցով գրքույկի ինֆորմացիան տեղափոխել էլ. հարթակ:

  2. Հապճեպ անցումը կարող է իր վատ հետևանքներն ունենալ այն քաղաքացիների վրա, որոնք չեն պատկերացնում գործընթացի ողջ ընթացքը: Այդ իսկ պատճառով պետք է կանխավ բոլորին տեղեկացնել գործընթացի նպատակը և մանրամասները՝ սոց. կայքերի, լրատվականների և տնայցերի միջոցով:

  3. Դրա համար պետք է դիմել տարածքային սոցիալական ապահովության մարմին, աշխատանքային գրքույկների հետ միաժամանակ տալ ներկայացնողի անձնագիրը, իսկ աշխատանքային գրքույկի վերջին էջը փակել՝ նշելով լրացված էջերի քանակը և դնելով կազմակերպության ղեկավարի ստորագրությունը և ՀՎՀՀ-ն:

  4. Գործատուն, կառավարության սահմանած կարգով, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնում է լիազոր մարմնին (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն) գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով, ապա վերադարձնում է աշխատողներին: Աշխատանքային գրքույկում լրացված վերջին էջից հետո գործատուները պետք է նշեն աշխատանքային գրքույկի լրացված բոլոր էջերի թիվը և ստորագրեն, կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքեն՝ նշելով ստորագրողի և կնքողի զբաղեցրած պաշտոնը, անունը և ազգանունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *