Աշխատանքային գրքույկի թվայնացման կարգը

Անի.

1. Խնդրում եմ հուշել՝ աշխատանքային գրքույկների հանձնման կարգը սոցապ բաժին։ 2. Աշխատանքային գրքույկում նշված է աշխ. հարաբերությունների սկիզբ 2016, ազատվել է աշխատանքից 2018-ին։ Արդյո՞ք պարտադիր է աշխատանքային գրքույկում աշխ. հարաբերությունների ավարտը ևս լրացնել։ 3. Եվ երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի՝ 2017թ.-ից հետո, աշխ. գրքույկը լրացնելը արդյո՞ք պարտադիր է։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Լիա
Լիա
4 տարի առաջ

1. Զանգեք սոց. նախ. կբացատրեն։
Տանում եք ձեր տարածքային սոց. բաժին, դիմում եք գրում, հանձնում եք գրքույկը, որոշ ժամանակ հետո (հստակ չեմ հիշում) ժամկետը իրենք կասեն, ետ եք վերցնում ձեր գրքույկը։
2. Այո, պարտադիր է լրացնել և’ աշխատանքի սկիզբը, և’ ավարտը, և’ աշխատանքից ազատման պատճառը։
3. Ոչ, 2017 թ. հունվարի 1-ից պարտադիր չէ։

Tigran
Tigran
4 տարի առաջ

1. Նայեք այս հղումով: 2. Այո, պարտադիր է աշխատանքային գրքույկում աշխ. հարաբերությունների ավարտը լրացնելը։ 3. պարտադիր չէ:

Էմիլի
Էմիլի
4 տարի առաջ

Այո, պետք է գրքույկը ամբողջությամբ ճիշտ լրացնել և, ապա ներկայացրեք սոցապ բաժին ձեզ ավելի մանրամասն կասեն: