Աշխատանքային պայմանագիր

Նանե.

Բարև Ձեզ հարգելիներ, խնդրում եմ ասեք արդյոք այսպես ճիշտ կլինի և որտեղից ավելի մանրամասն կարող եմ տեղեկանալ հետևալի մասին`աշխատողի հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալուց տասն օր առաջ իր իսկ կողմից ներկայացված դիմումի հիման վրա հրաման եմ տվել նոր աշխատանքային պայմանագիր կնքելու մասին,որը կկապեմ նախորդի ժամկետը լրանալու հենց հաջորդ օրը: Նոր աշխատանքային պայմանագիրը կունենա իր հերթական համարը աշխատանքային պայմանագրերի հերթականության մեջ և գրանցամատյանում կգրանցվի որպես նոր աշխատանքային պայմանագիր ?
Կանխավ շնորհակալություն

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Աշխատանքային պայմանագիր

  1. Կարող ես պայմանագրի ժամկետը երկարացնել: Մի հատ համաձայնագիր գրի ու կցի պայմանագրին:

    0
  2. սովորաբար նոր պայմանագիր չի կնքվում, որոշակի ժամկետով պայմանագիրը ավտոմատ համարվում է անորոշ եւ գրանցամատյանում էլ չի գրանցվում:

    0
  3. Հարգելի Նանե,
    մենք այդ դեպքում կնքում ենք համաձայնագիր աշխ. պայմանագրի ժամկետը երկարացնելու մասին /օրինակ աշխ. պայմանագիր #120, համաձայնագիր #120.1/, և գրանցում ենք կատարում գրանցամատյանում նույն աշխատողի համար բացված էջի երկրորդ տողում:
    Կարծում եմ, որ պետք չէ նույն աշխատողի հետ կնքել նոր պայմանագիր, քանի որ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են առանց ընդհատվելու, և եթե կնքվում է նոր պայմանագիր հետևաբար հինը պետք է լուծվի…
    Հուսով եմ, որ մի փոքր օգնեցի:

    1+
  4. Նանե ջան,
    Այո, ընդհանրապես, անգամ առանց հրամանի, երբ վերջանում է աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը կարող եք հենց վերջանալուց հետո կնքել նոր պայմանագիր նույն աշխատողի հետ (աշխատանքային գրքույկում գրառում հարկավոր չէ, եթե, իհարկե նոր պայմանագրում պաշտոնի կամ այլ էական փոփոխություններ չկան): Այո, նոր աշխատանքային պայմանագիրը պետք է համարակալվի ըստ հերթական համարի և գրանցվի գրանցամատյանում առանձին էջում, քանի որ ամեն էջում լրացվում է մի պայմանագրի “պատմություն”:

    0
  5. Դուք ձեր հին պայմանագրում կարող եք ներառել եւս մի նախադասություն, որում կասվի… «Եթե որոշակի ժամկետով կնքված աշխ. Պայմանագիրը գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում եւ աշխ. Հարաբերությունները շարունակվում են, ապա համաձայն ՀՀ աշխ/ օրենգրքի 111 հոդվ 5 կետի պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:»
    Սակայն եթե ձեր հաջորդ պայմանագիրը պետք է ԱՆՊԱՅՄԱՆ կնքվի ՈՐՈՇԱԿԻ-ով ապա կնքեք համաձայանագիր ինչպես ասում էր ՎԻԿՏՈՐԻԱՆ:

    0
  6. Իսկ ով ինչպես է գրանցում աշխատավարձի բարձրացումը?
    Ես կազմում եմ համաձայնագիր /օրինակ աշխ. պայմանագիր #120, համաձայնագիր #120.1, ինչպես Վիկտորիան էր նշում/ եւ նույնպես գրանցում եմ մատյանում, այդ աշխատակցի էջի հաջորդ տողով… Ճիշտ եմ վարվում թե?

    0
  7. Հարգելի Ելենա, կազմում ենք համաձայնագիր ինձպես նշել էի, բայց գրանցամատյանում որ մի գրառում չենք կատարում, քանի որ այնտեղ նշվում է միայն աշխատանքի ընդունումը, պայմանագրի երկարազգումը, այլ պաշտոնի փոխադրումը, լուծումը, բայց ոչ մի նշում աշխատավարձի վերաբերյալ:

    0
  8. Կարող եք ուղղում կատարել ինչպես նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ N 875 16.06.2006 http://www.arlis.am-ում փնտրեք կամ եթե նոր եք վերցրել գրանցամատյանը, ապա կարող եք ուղղակի փոխել այն 🙂

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *