22/10/2026

պայմանագիր

Արթուր․

Բարև, Ձեզ: Եթե գործատուն ուշացնում է աշխատավարձը (1 ամիս տալիս է, 1 ամիս չի տալիս, հասավ նրան, որ աշխատողը հուլիսի 20-ի դրությամբ չի ստացել ապրիլ ամսվա աշխատավարձը, մարտ ամսվա աշխատավարձը ստացել է հունիսի 4-ին), կարո՞ղ է դա դիտվել որպես պայմանագրի էական պայմանների խախտում, և դրա հիման վրա աշխատողը աշխատանքից ազատվելու դիմումը ներկայացնի ոչ թե 30 օր առաջ, այլ 5 օր: Բացի դա, կարո՞ղ է արձակման նպաստ պահանջել միջին աշխատավարձի 1 ամսվա չափով (15 տարուց ավել եմ աշխատում): Նաև, ե՞րբ ամենաուշը կարող եմ պահանջել վերջնահաշվարկը, եթե վերջնահաշվարկի պահանջագիրը հանձնվի աշխատանքից ազատվելու դիմումի հետ միասին:

Կարինե․

Հարգելի հաշվապահներ, մեկ հարց․ եթե քաղիրավական պայամնագրով աշխատել է աշխատողը, հետո նույն կազմակերպությունում ընդունվել է հիմնական աշխատանքի, ամենամյա արձակուրդի միջին աշխատավարձի հաշվարկի մեջ քաղիրավականի աշխատավարձը ներառվու՞մ է, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Վազգեն․

Բարև Ձեզ։

Կարո՞ղ եք ասել, թե երբ է բոլոր աշխատանքային պայմանագրերը էլեկտրոնայինի անցկացնելու վերջնաժամկետը, և դրա համար ինչ է պետք անել։

Ես ունեմ ԱՁ վարձու աշխատողներով, նրանց համար պետք է անել, այդպես չէ՞։

Անահիտ․

Բարև Ձեզ։ Մի քանի «մութ» պահեր կան ՀԴՄ–ի վերաբերյալ, կօգնե՞ք խնդրեմ։ ԱՁ-ն նոր է գրանցվել, հացի փուռ է, տարածքը վերցնում է վարձակալությունով, բայց ումից որ վերցնում է պայմանագիր կնքել չի ուզում, այսինքն ոչ մի փաստաթուղթ չենք ունենալու, որի հիման վրա այդ տարածքում ենք իրականացնում գործունեությունը, դա խնդիր է՞ միայն ծախսագրում անելու անհնարինության համար, թե՞ ՀԴՄ չենք կարողանա տեղադրել առանց փաստաթուղթ, ստուգումների ժամանակ հարցեր կառաջանա և այլն։

Նաև ուզում եմ հերթականությունը հասկանալ, ԱՁ–ն հաշվեհամար է բացում, ՀԴՄ սարք գնում և գրանցման հայտ տալի՞ս այդ տարածքում։

Սոֆի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ ն մայիս ամսին ներկրված վեքենան վաճառել է ֆիզիկական անձի։ Հարց 1․ շրջանառության հարկից նվազեցվող գումարի հաշվարկում ո՞ր տվյալները պետք է ներառել։ Հարց 2․ առք ու վաճառքի պայմանագիրի օրինակ պե՞տք է ուղարկել հարկային։ Շնորհակալություն։

Լորետա․

Բարև Ձեզ։ Երկկողմանի կնքված գնման ակտը (առկա է նաև պայմանագիր), շրջանառության հարկից որպես ինքնարժեք նվազեցվու՞մ է, թե՞ ոչ։ Խոսքը գնում է նկարիչի նկարած նկարի մասին: Կանխավ շնորհակալ եմ:

Սվետլանա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել։ ԱՁ գրանցել է բնակության հասցեով, բայց գործունեության հասցեն այլ է։ Կա նաև վարձակալական պայմանագիր։ Եթե ՀԴՄ գրանցվի գործունեության հասցեով, դա բավարա՞ր է, թե՞ պետք է դիմել ՊԵԿ գործունեության հասցեն փոխելու։

2. Եվ կասե՞ք՝ վարձակալական պայմանագիրը արտացոլվու՞մ է 189 ձևում։

Կանխավ շնորհակալ եմ։

Մարիամ․

Բարև ձեզ, երաժշտական քոլեջում քաղիրավական պայմանագրով աշխատողը պետք է մեկնի արտերկիր՝ համերգների։ Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել փաստաթղթերը, եթե օրենքով քաղիրավական պայմանագրով աշխատողին արձակուրդ չի տրամադրվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Էլեն․

Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել՝ եթե աշխատակիցը իր աշխատանքի ընթացքում կատարում է պարտականությունները տարբեր հասցեներում, արդյո՞ք ճիշտ կլինի աշխատանքային պայմանագրում աշխատանքի վայրը նշել որպես «ՀՀ տարածք»՝ հավելելով, որ աշխատանքը կրում է շարժական բնույթ։

Օքսանա․

Բարև Ձեզ ։

Ընկերությունը ֆիզիկական անձի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր։ Պայմանագիրը նոտարով հաստատված չէ։ Այդ տարածքի վարձակալության վճարները, կոմունալ վճարները, աղբահանության վճարը շահութահարի ծախսերի մեջ ներառվու՞մ են, թե՞ դրանք համարվում են միայն ֆինանսական ծախսեր։

Սերգեյ․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալի մասին է. ցանկանում ենք ընդունել աշխատակից, որը ունի հիմնական աշխատանք՝ շաբաթական 40 ժամ տևողոությամբ, իսկ մեր մոտ աշխատելու է միայն շաբաթ և կիրակի օրերը։ 6 օրյա աշխատանքային գրաֆիկ է։ Շաբաթ օրը աշխատելու է 8 ժամ, իսկ կիրակի օրը 12 ժամ։ Ինչպե՞ս է կատարվելու վճարումը, ինչպե՞ս ճիշտ կազմել աշխատանքային պայմանագիրը։

Գոհար․

Բարև Ձեզ, ըստ մեկ անձից գնման ընթացակարգի ֆիզիկական անձի հետ կնքվել է պայմանագիր, որի արդյունքում ամսական վճարման ենթակա գումարը կազմում է 80 000 դրամ, խնդրում եմ պարզաբանել, թե ինչպե՞ս է հարկվում և ու՞մ միջոցով են հարկված գումարները փոխանցվում։

Մարինե․

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը քաղաքացիաիրավական (ծառայությունների մատուցման) պայմանագրով աշխատող մայրերի դեպքում։

Հայկանուշ․

Բարև Ձեզ։ Քաղաքացիաիրավական պայմանագրով Արմաթ ԻԼ խմբավար եմ։ Միաժամանակ աշխատում եմ դպրոցում որպես էլեկտրոնային մասնագետ։ Հարց՝ քաղաքացիաիրավական ծառայությունը հաստի՞ք է, թե՞ մատուցած ծառայություն։ Ինձ առարկում են, որ ես պետք է աշխատեմ էլ․ մասնագետ 0,75 դրույքով, քանի որ 2 աշխատանքը միասին շաբաթական 48 ժամը գերազանցում է։ Նշեմ, որ Արմաթ խմբակ պարապում եմ 2 խմբով յուրաքանչյուր խմբի հետ քաղաքացիաիրավական պայմանագրով տրված շաբաթական 4 ժամ 30 րոպե։

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել` կազմակերպությունը իր գործող աշխատանքային պայմանագրերը թվայնացրել է դեռևս հոկտեմբերին, սակայն 11 կետում լրացրել է այն աշխատակցի պաշտոնը, անունը, ազգանունը, ում հետ կնքվել է տվյալ աշխատանքային պայմանագիրը, արդյո՞ք դա կարող է հանգեցնել պատասխանատվության։

Նարինե․

Բարև ձեզ, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի մինչ ներկայիս էլեկտրոնային պայմանագրերի ներդրումը։ Խնդրում եմ ասել՝ ներկայիս փոփոխություններով քայլերի ի՞նչ հերթականությամբ պետք է ազատել աշխատակցին։

Արման․

Հարգելիներս, եթե աշխատողին ընդունել ենք աշխատանքի, կնքել ենք էլեկտրոնային աշխատանքային պայմանագիր, սակայն աշխատողը չի կարող ստորագրել այդ պայմանագիրը, քանի որ չունի էլեկտրոնային ստորագրություն, ինչ-որ հետևանքներ կարո՞ղ են լինել։ Շնորհակալություն։

Մարիամ․

Բարև ձեզ, հարց ունեմ՝ կապված աշխատանքային օնլայն պայմանագրերի հետ․ եթե սխալ է լրացվել տվյալները կայքում և սխալ ստորագրություն է դրվել, ինչպե՞ս կարելի է ջնջել այդ սխալ արված պայմանագիրը։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք այս հարցում։

Tag.

Աշխատողը ֆորմալ «ազատվում է» դեկտեմբերին և հունվարին նոր պայմանագիր է ստորագրում նույն աշխատանքի համար և այդպես 10 տարի։ Առաջին հարց․ եթե նույն գործառույթն է, նույն հաստիքը, չի՞ համարվում անորոշ ժամկետով պայմանագիր։ Եվ երկրորդ․ նոր պայմանագիրը ստորագրելուց ներկայացրել են կես դրույքը։ Արդյո՞ք այս նոր պայմանագրի հիման վրա պարտադիր էր գրավոր ծանուցում տրամադրել կրճատված դրույքի մասին; ՉԻ՞ ՀԱՄԱՐՎՈՒՄ խախտում։

Շուշան․

Բարև Ձեզ։ Ֆիզիկական անձն ունի պայմանագիր օտարերկրյա կազմակերպության հետ, ըստ որի պետք է հաճախորդների սպասարկմամբ զբաղվի (զանգեր, հաղորդագրություներ)։ Նման դեպքում ի՞նչ գործունեության դասակարգիչ է կիրառվում, արդյո՞ք կարող է միկրոձեռնարկատիրության ռեժիմում աշխատել, գործարքը համարվու՞մ է ծառայությունների արտահանում։

Բելլա․

Անվտանգության կազմակերպության պահնորդներից մեկին ցանկանում ենք տալ ևս մեկ պաշտոն՝ տնօրենի տեղակալ/փոխտնօրեն։ Հարցերը հետևյալն են․

1․ Արդյո՞ք ունենք այդ իրավունքը․ օրական 48 ժամ գրանցելու դեպքում՝ 1-ին պաշտոնը պահնորդ՝ 24ժ, 2-րդը՝ տնօրենի տեղակալ՝ 24ժ։

2․ Աշխատանքային պայմագիրը կնքվելու՞ է արդյոք ինչպես աշխ․ պայմանագիրը տնօրենի հետ։

Կանխավ շնորհակալ եմ։

թվային աշխատանքային պայմանագիր

Թվային աշխատանքային պայմանագիր / էլեկտրոնային աշխատանքային պայմանագիր

Սկսած 2025թ. հուլիսի 1-ից աշխատանքային հարաբերությունների ձևակերպումը կարող է իրականացվել առցանց՝ կամավոր սկզբունքով, իսկ 2026թ. հունվարի 1-ից նոր աշխատանքային պայմանագրերի համար այս գործընթացը կդառնա պարտադիր՝ շնորհիվ ՀՀ կառավարության ներդրած աշխատանքային պայմանագրերի թվային համակարգի։ Մինչև 2026թ․ հունվարի 1-ը կնքված պայմանագրերը անհրաժեշտ կլինի թվայնացնել 12 ամսվա ընթացքում։

Այս անցումը նախատեսված է 2024թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով, իսկ օրենսդրական փաթեթը համալրվել է նաև ՀՀ Կառավարության թիվ 410 որոշմամբ, որը ուժի մեջ է մտնում 2025 թ. հուլիսի 1-ից և սահմանում է համակարգի պահանջները և պայմանագրերի առցանց կնքման կարգը։

Մանրամասն

Շողեր․

Բարև ձեզ: Եթե ես գտնվում եմ փորձաշրջանի մեջ, և իմ հետ կնքել են Աշխատանքային պայմանագիր, և դեռ փորձաշրջանս չի լրացել, ու ցանկանում եմ լուծել պայմանագիրս, նվազագույնը քանի՞ օր շուտ կարող եմ տեղեկացնել տնօրենին:

Սիրարփի․

Բարև Ձեզ, եթե պետ. ռեգիստրում նշված է, որ հիմնադրի որոշումով ընկերության տնօրենի հետ կնքվել է պայմանագիր 3 տարի ժամկետով: Այդ ժամկետը լրանալուց հետո, աշխատանքային պայմանագրի համաձայնագրո՞վ է երկարացվելու ժամկետը, թե՞ նոր աշխատանքային պայմանագիր կնքվի կամ նոր հիմնադրի որոշում։ Պետ. ռեգիստրի մեջ է՞լ պետք է նոր էջ ավելացնել նշված փոփոխության մասին։