Աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու հետ կապված

Մհեր.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս կայանում է հետևյալում` եթե աշխատանքային պայմանագիրը կնքված է 5 տարով, լրանալուն պես պե՞տք է արդյոք նոր պայմանագիր կնքել, թե՞ կարող եմ պայմանագրի ժամկետը երկարացնել` հիմք ընդունելով հին պայմանագիրը: Եթե այո, այդ դեպքում աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում ինչպե՞ս ձևակերպել այն: Եվ կարո՞ղ եմ արդյոք պայմանագիրը կնքել անժամկետ: Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու հետ կապված

  1. Հարգելի Մհեր, կարող եք նոր պայմանագիր կնքել կամ համաձայնագիր` պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Երկու դեպքում էլ ճիշտ կլինի: Ինչ վերաբերում է գրանցամատյանին, ապա այն այլևս պարտադիր չէ վարելը: Եվ իհարկե, պայմանագիրը կարող եք կնքել անորոշ ժամկետով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *