Աշխատանքային պայմանագրի հետ կապված

Նաիրի.

Խանութի աշխատողի աշխատանքային պայմանագիրը պե՞տք է միշտ լինի խանութում, թե՞ կարող է լինել օրինակ հաշվապահի տանը: Ո՞ր իրավական ակտով է կարգավորվում այս հարցը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Աշխատանքային պայմանագրի հետ կապված

  1. Բարև Ձեզ: ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի հոդված 85-ի համաձայն` աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

    2. Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից: Աշխատանքային պայմանագիրն ստորագրում են գործատուն կամ նրա ներկայացուցիչը եւ աշխատողը: Ստորագրված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը տրվում է աշխատողին, մյուսը պահվում է գործատուի մոտ: Աշխատանքային պայմանագիրը նույն օրը գրանցվում է գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում: Աշխատանքային պայմանագրի գրանցման կարգը, գրանցամատյանի ձևը, դրա վարման ու պահպանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    3. Գործատուն աշխատողին թույլատրում է անցնել աշխատանքի միայն աշխատանքային պայմանագիրը կնքելուց և պայմանագրի երկրորդ օրինակն աշխատողին հանձնելուց հետո: Աշխատանքային պայմանագիրը պատշաճ կազմելու պատասխանատվությունը կրում է գործատուն:

    4. Աշխատանքի ընդունման ժամանակ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին ստորագրությամբ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին:

    5. Աշխատողը պարտավոր է պայմանագիրը կնքելու հաջորդ օրն անցնել աշխատանքի, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

    0
    1. Շնորհակալ եմ պատասխանի համար:

      Այնուամենայնիվ, Դուք իմ հարցին ուղղակիորեն չեք պատասխանել, Ձեր պատասխանից ենթադրվում է, որ օրենքը չի սահմանում պայմանագրի պահպանման կոնկրետ վայր, ուստի այն կարելի է պահել ցանկացած վայրում:

      Ի դեպ, աշխատանքային պայմանագրի գրանցման կարգը… Կառավարության որոշումը ուժը կորցրել է:

      0
  2. Աշխատանքային պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որից մեկ օրինակը մնում է գործատուի մոտ, իսկ երկրորդը տրվում է աշխատողին: Մի՞թե նշվածը կոնկրետ վայր չէ: Ամեն դեպքում կարդացեք ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *