Աշխատանքային պայմանագրի տիպային ձև

astxik.

Հարգելիներս,
ինձ հարկավոր է տոկոսադրույքով աշխատող աշխատակիցների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի տիպային ձև, եթե կարելի է` կարևոր մասերը լրացված: Խնդրում եմ ուղարկել էլ. հասցե s.arpik շնիկ mail.ru Նախապես շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Աշխատանքային պայմանագրի տիպային ձև

  1. Բարև Ձեզ, հարգելի Աստղիկ:
    Տոկոսադրույքով, կամ որ նույնն է` գործավարձով վարձատրության դեպքում աշխատանքային պայմանագիրը էապես չի տարբերվում ամսական դրույքաչափով կամ ժամավարձով վարձատրության դեպքում կնքվող աշխատանքային պայմանագրից: Պարզապես աշխատանքային պայմանագրի՝ “աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը” կետում ֆիքսված գումար նշելու փոխարեն, նշում եք, թե ինչպես է վարձատրության գումարը գոյանալու, օրինակ.
    “Աշխատողի ամսական աշխատավարձը կազմում է այդ ամսվա ընթացքում աշխատողի վաճառած ապրանքների գնի 10 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը”:

    0
  2. Բարև ձեզ, մեզ անհրաժեշտ է պայմանագրի ձև, որտեղ մենք անվճար ծառայություն ենք մատուցում, որի դիմաց պահանջվում է կատարել տեղամասի մաքրում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *