Աշխատանքային տարիքային կենսաթոշակի հաշվարկ

Մարի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք՝ հիմնական կենսաթոշակի չափը 2020 թվականի դրությամբ 18 000 դրա՞մ է: Խնդրում եմ նաև հաշվարկել 46 տարվա աշխատանքային ստաժով կենսաթոշակառուի կենսաթոշակի ամսական գումարը, ինչպես նաև նշեք՝ արդյո՞ք ազդում է հաշվարկի վրա նրա մասնագիտությունը (բժիշկ՝ թերապևտ):

Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+ (Ս X Ա) X Գ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձևով, որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,

Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,

Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

Ա1-ը` 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է`

1) մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,1.

2) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01.

3) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է`

ա) մինչև 10 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,1 X Ս բանաձևով.

բ) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,01 X (Ս-10) բանաձևով.

գ) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով:

Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:

Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ է, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Աշխատանքային տարիքային կենսաթոշակի հաշվարկ

  1. Խնդրում եմ, ինձ ասեք հիմնական կենսաթոշակի չափը, ես ինչքան հաշվում եմ բանաձևով, Ձեր հաշվիչի թիվը չեմ ստանում։ Նախապես շնորհակալություն։

  2. 46 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի` 18 000 + (10 × 950 դրամ + (46 – 10) x 500 դրամ) x 1,42 (գործակից) = 57 050 դրամ:
    40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ = 1.3 + 0,02 X (46 – 40) բանաձևով․ Գ = 1.42:
    ՀՀ կառավարության որոշումը հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին․ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=137992։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *