Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետ

Աստղիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ մանրամասնել Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի հետևյալ հարցը, թե որ հիվանդությունների դեպքում է պահպանվում աշխատողի աշխատատեղը ու պաշտոնը և ինչքան ժամանակով (նշեմ, որ աշխատողը արդեն 140 օր չի ներկայանում աշխատանքի՝ անաշխատունակության պատճառով):

Կանխավ շնորհակալություն:

3 մեկնաբանություն - “Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետ

  1. Տվյալ դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը, աշխատատեղի պահպանումը տվյալ դեպքում մնում է գործատուի հայեցողությանը:

  2. Մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրած աշխատողի աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են մինչև աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամության կարգի որոշումը: Աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամության կարգը որոշվելու դեպքում գործատուն օրենքով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:

    Եթե համապատասխանում է Ձեր խնդրին, ապա պետք է պարտադիր նաև ծանուցել աշխատողին:

Մեկնաբանել և վաստակել ֏25

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *