Աշխատանքից ազատում Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով

Կարինե.

Բարև ձեզ: Եթե աշխատողը կրճատվում է օրենքի 113-րդ հոդվածի 2-րդ ենթակետով, հաշվարկը ինչպե՞ս է կատարվում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Աշխատանքից ազատում Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով

  1. Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ՝ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով:
    Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

    0
  2. Այդ հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում գործատուն պետք է ոչ ուշ, քան 2 ամիս առաջ ծանուցի աշխատողին, հետո վերջնահաշվարկ անի և վճարի արձակման նպաստ՝ համաձայն ՀՀ ԱՕ 129-րդ հոդվածի:

    0
  3. Եթե խոսքը վերաբերում է վերջնահաշվարկի հաշվարկին, ապա նշանակություն չունի, թե անձը ՀՀ աշխատանքային օրենսգրքի որ կետով է ազատվել, վերջնահաշվարկի համար առկա է միայն մեկ կետ, որը իրենից ներկայացնում է չօգտագործված արձակուրդի հատուցում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *