Աշխատանքից ազատում ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով

Հայկ․

Բարև Ձեզ: Գործատուն ցանկանում է աշխատողին ազատել ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, այսինքն աշխատանքային պարտականությունները թերի կատարելու համար:

Հարց 1. Ծանուցումը քանի՞ օր առաջ պետք է ուղարկել:

Հարց 2. եթե աշխատողը հրաժարվում է առձեռն ստորագրել ծանուցումը, ապա փոստային առաքումով ուղարկելը բավարար հի՞մք է ազատելու համար:

Հարց 3. եթե աշխատողը այլևս չի ներկայանում աշխատանքի, ապա այդ օրերի համար աշխատավարձի հաշվարկ չի՞ կատարվում:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Tigran
Tigran
2 տարի առաջ

հարց 1. օրենքով ժամկետ սահմանված չէ,
Հարց 2. կարծում եմ այո
Հարց 3. իհարկե այդ օրերի համար աշխատավարձի հաշվարկ չի կատարվում:

Hayk
Hayk
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ հարգելի Տիգրան

Lilia
Lilia
2 տարի առաջ

Հոդված 121.

Աշխատանքային պայմանագրի լուծումն աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում 1. Գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե մինչև տվյալ աշխատանքային կարգապահական խախտումը աշխատանքային կարգապահական խախտում թույլ տված աշխատողն ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ:
2. (մասն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-117-Ն)
3. Սույն հոդվածին համապատասխան` աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է պահպանել կարգապահական պատասխանատվության կիրառման կանոնները:

Հոդված 226.

Կարգապահական տույժի կիրառման կարգը 1. Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն՝ տրամադրելով ողջամիտ ժամկետ: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության:

Եթե չի ներկայացնում բացատրագիր, կամ չի ստանում հրամանի օրինակը, նիստ գումարեք 2-3 պատասխանատու անձանց հետ, նկարագրեք կատարվածը, ստորագրություններով հաստատեք, կարելի է ծանուցման պատվիրված նամակ ուղարկել իր հասցեով,փոստային կտրոնը պահել, անպայման ունենալ 2-3 չմարված տույժի հրաման, երրորդի առկայության դեպքում միայն կարող եք ազատել աշխատանքից, բոլոր կատարված միջադեպերի համար պետք է ունենալ հաստատող փաստաղթեր՝ բացատրագրեր, նկատողություններ:

Hayk
Hayk
2 տարի առաջ
Ի պատասխան  Lilia

Հարգելի Լիլիա, թույլ տվեք նկարագրեմ իրավիճակը: Աշխատողը աշխատանքը թերի է կատարել պարբերաբար, որի համար ստացել է տնօրենից բանավոր նկատողություն: Սակայն նորից թերացել է: Աշխատողը եկել է աշխատանքի մինչև փետրվարի 8-ը, որից հետո այլևս չի եկել: Ամսի 8-ին նրան ներկայացվել է գրավոր ծանուցում՝ բացատրագիր ներկայացնել, թե ինչու է թերանում աշխատանքային գործառույթները կատարել: Բայց նա հրաժարվել է ծանոթանալ և ստորագրել ծանուցագիրը: Մի քանի օր անց՝ ամսի 13-ին արձանագրություն է կազմվել այն մասին, որ աշխատողը արդեն մի քանի օր է բացակայում է աշխատանքից , և որոշում է կայացվել ծանուցումը ուղարկել փոստային առաքումով: Ծանուցման բովանդակությունն է՝ յոթօրյա ժամկետում բացատրագիր ներկայացնել թերի աշխատելու և անհարգելի բացակայությունների մասին: Փոստային կտրոնը առկա է: Հիմա մեր հերթական քայլն է՝ սպասել մինչև աշխատողը բացատրագիր ներկայացնի: Եթե չի ներկայացնի , ևս մեկ ծանուցում ուղարկել այն մասին, որ այսինչ օրվանից պայմանագիրը լուծվելու է: Ազատման օրը կատարել վերջնահաշվարկ և փոխանցել հասանելիք գումարը: Կարծում եմ 2-3 տույժի հրամանի անհրաժեշտություն չկա: Խնդրում եմ, եթե ավելացնելու բան ունեք, գրեք: Սիրով կլսեմ բոլոր կարծիքները

Lilia
Lilia
2 տարի առաջ
Ի պատասխան  Hayk

Հարգելի Հայկ, եթե զեկուցագրեր և նկատողություններ, բացատրագրեր չունեք կատարված գործողությունների վերաբերյալ, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով չեք կարող ազատել աշխատանքից, կարող եք 113 հոդվածի 9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով ազատել, եթե բուլետեն չներկայացնի, դրա համար ծանուցեք աշխատանքի չներկայանալու փաստը ճշտելու համար, եթե օրենքով սահմանված կարգով չի ներկայանում (բուլետեն), պետք է սպասեք մինչև ավարտվի, եթե ոչ մի փաստաթուղթ չունի, 113.1.9 կետի համաձայն կարող եք ազատել, այս դեպքը ծանուցում չունի: Ծանուցման ժամկետները սահմանված են 115 հոդվածով, ուղղակի բոլոր պատճառների համար կազմեք արձանագրություններ, նաև փետրվարի 8-ի համար, որ պաշտոնյաներն ու վկա աշխատակիցները հաստատում են դեպքի կատարված լինելը, հետագայում բարդացումներից խուսախելու համար:
Համապատասխան բաժնի պետերը թող գրեն զեկուցագրեր, որոնք հաստատի ղեկավարը:

Lilia
Lilia
2 տարի առաջ
Ի պատասխան  Hayk

Մեկ անհարգելի աշխատանքային օրն էլ բավական է ազատելու համար, պետք է զեկուցագրեր կազմել համապատասխան պատասխանատուների կողմից։

Hayk
Hayk
2 տարի առաջ
Ի պատասխան  Lilia

Շնորհակալություն ժամանակ տրամադրելու և օգնելու համար։

Lilia
Lilia
2 տարի առաջ
Ի պատասխան  Hayk

Ուրախ եմ, եթե կարաողացա օգտակար լինել։