Աշխատանքից ազատում բանակ զորակոչվելու պատճառով

Arsen.

Ես աշխատանքից ազատվել եմ բանակ զորակոչվելու պատճառով: Իմ աշխատանքային գրքույկում պատճառը նշված չէ: Խնդրում եմ ասեք` իմ ծառայությունը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվելու՞ է, թե՞ ոչ:

1+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Աշխատանքից ազատում բանակ զորակոչվելու պատճառով

  1. Հարգելի Արսեն, աշխ. գրքույկում ազատման պատճառը նշվում է միայն աշխատողի ցանկությամբ: Իսկ ինչ վերաբերվում է ստաժին, ապա այո, իհարկե, զին. ծառայության տարիները համարվում են ստաժ:

    0
  2. Հարգելի Արսեն,
    1.
    Հոդված 90 կետ 7 աշխատանքային գրքույկում լրացվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը
    2.Հոդված 124. Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը ` կապված զինվորական ծառայության անցնելու հետ
    կետ 1.Պարտադիր ժամկետային զինվորական ժառայության զորակոչվելու դեպքում ոչ ուշ, քան համապատասխան ժանուցագրում նշված ժամկետից երեք օր առաջ , գորժատուն ժառայության ամբողջ ժամանակահատվածով դադարեցնում է աշխատանքային հարաբերությունները աշխատողի հետ և լուծում է աշխատանքային պայմանագիրը:
    Պարտադիր ժամկետային զինվորական ժառայությունից զորացրվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում , աշխատողը կարող է դիմել գործատուին աշխատանքային հարաբերությունները վերականգնելու և նոր աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Եթե նշված ժամկետներում աշխատողը դիմում է գործատուին , ապա գործատուն պարտավոր է երեք օրվա ընթացքում կնքել նոր աշխատանքային պայմանագիր, որի պայմանները աշխատողի համար չեն կարող լինել նվազ բարենպաստ, քան նախորդ պայմանագրի պայմաններն էին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *