Աշխատանք հաշվապահական ծրագրով

Հայարփի.

Բարև Ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ և աշխատում եմ ՀԾ-ով: Խնդրում եմ օգնեք ինձ` ինչպե՞ս կարող եմ մուտքագրել բանկի սկզբնական մնացորդները բանկի քաղվածքից` դրամով, դոլարով և եվրոյով: Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը ՀԾ-ում նոր օրենքով: Նախապես շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Աշխատանք հաշվապահական ծրագրով

  1. Հարգելի Հայարփի, կատարում եք հետևյալ գործողությունները.
    Հաշվետվություններ->Ներդրման փուլի հաշվետվություններ->Հաշիվների սկզբնական մնացորդներ: Աջ click->կոնտեքստ մենյուից ընտրել ավելացնել կամ եթե հաշիվը կա` խմբագրել և մուտքագրել համապատասխան հաշիվը և մնացորդը: Օրինակ, հաշիվ դաշտում 25211-> արժույթը AMD ->Դտ->մուտքագրել մնացորդը կամ արտարժույթի դեպքում օրինակ 25311->արտարժույթը Եվրո-> մնացորդի մուտք(արտարժույթի դեպքում պետք է հաշվի առնել, որ հասանելի արտարժույթները նշված լինեն):
    կամ նույն գործողությունները կարելի է անել
    Տեղեկատուներ->Հաշվային պլան-> ընտրել հաշիվը->աջ click->սկզբնական մն. մուտք-> ավելացնել:

  2. Մինչև ՀԾ ծրագրով աշխատելը խորհուրդ կտայի Ձեզ լրջորեն ուսումնասիրել Հաշվապահական Հաշվառում մասնագիտությունը որպես տեսություն, այնուհետև անցնել ծրագրին տիրապետելու և մուտքագրումներ անելու գործընթացին: ՀԾ-ն հանդիսանում է ընդամենը գործիք մասնագետի աշխատանքների ավտոմատացման համար:

    1. Ես ուսումնասիրել եմ հաշվապահությունը, ուղղակի այդ մասնագիտությամբ նոր եմ աշխատում, հարցնում եմ, որ չսխալվեմ: Շնորհակալություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *