Աշխատանք հերթափոխով

Mari.

Ունեմ 3 պահակ, աշխատում են հերթափոխով և միայն գիշերները 8 ժամ: Յուրաքանչյուրը աշխատում է 1 օր, հանգստանում է 2 օր, այսինքն յուրաքանչյուր 3-րդ օրը: Խնդրում եմ օգնեք, արդյո՞ք ճիշտ է նման գրաֆիկը:

Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Աշխատանք հերթափոխով

  1. Եթե Ձեր պահակները աշխատում են միայն գիշերը և ընդամենը 8 ժամ , ապա 3 պահակ պահելու անհրաժեշտություն չկա :Դուք կարողեք պահել 2 աշխատող, որոնք կաշխատեն օրումեջ: Այդ դեպքում հարմար է կիրառել աշխատաժամանակի հաշվարկման գումարային մեթոդը / ՀՀԱՕ 143/ և աշխատավարձի չափը գրել ժամավճարով: Արդյունքում կստացվի ,որ մեկ պահակը ամսվա ընթացքում աշխատել է 120 կամ 128 ժամ: Այդ թիվը բազմապատկելով ժամավճարի չափով և գիշերային աշխատաժամանակի համար նախատեսված 30 տոկոս հավելումով կստացվի պահակի
    աշխատավարձը:Տոնական օրերին աշխատելու դեպքում պետք է այդ օրվա համար վճարել հավելում ժամային դրույքաչափի100 տոկոսի չափով: Աշխատաժամանակի նման ռեժիմի դեպքում երաշխավորվում է ՀՀԱՕ-ով սահմանված օրվա և շաբաթվա ընթացքում անընդմեջ հանգստի տևողությունը:

    0
  2. Իսկ կարո՞ղ է ձեզ պատահաբար էլի պահակ պետք լինի, ինձ հերթափոխով աշխատանք է պետք:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *