Աշխատավարձի հաշվարկ

Արսեն.

Շարադրեմ իմ հարցը.
եթե առձեռն 180.000 աշխատավարձ ես տալիս քո աշխատողին, այսինքն մաքուր աշխատավարձն եմ տալիս, կեղտոտ աշխատավարձը ինչպե՞ս կարելի է հաշվել: Ո՞վ կարող է ինձ այս հարցում օգնել:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

12 thoughts on “Աշխատավարձի հաշվարկ

  1. Օգտվեք vector.am էջից` գործիքներ – աշխատավարձի հաշվարկ` նշելով “մաքուր” դաշտը, “կեղտոտ” աշխատավարձը կկազմի 213273 դրամ:

    0
  2. Կեղտոտ աշխատավարձը կկազմի 213.273 դրամ, իսկ նման դեպքերում կարող եք օօգտվել այս կայքի գործիքներ բաժնում տեղակայված աշխատավարձի հաշվարկման համար նախատեսված գործիքից:

    0
  3. Հարգելի Արսեն, եթե հաշվապահությունը վարում ես ՀԾ Հաշվապահ ծրագրով, ապա այս հաշվակը կատարելը շատ պարզ է: Եթե այդ հնարավորությունը չունես, ապա
    հաշվարկային աշխատավարձը պետք է կազմի 213273 դրամ, որից կպահվի սոցվճար 6398 դրամ և եկամտահարկ 26875 դրամ: Առձեռն ստանալիքը կկազմի 180000 դրամ:

    0
  4. Կեղտոտ աշխատավարձը կկազմի 213273 դրամ:
    Հաշվարկը բավականին պարզ է: Կազմում ենք հավասարում: Ընդունում ենք կեղտոտ աշխատավարձը- X,
    3 տոկոս սոցը կկազմի- 0,03X,
    հարկվող եկամուտը կկազմի` X-0,03X-32500
    քանի որ ակնհայտ է, որ հարկվող եկամուտը մեծ կլինի 80000, հետևաբար եկամտահարկը կլինի` 8000+(X-0,03X-32500-80000)*0,2
    Վերջնական հավասարումը կունենա հետևյալ տեսքը`
    X-0,03X-(8000+(X-0,03X-32500-80000)*0,2)=180000

    0
  5. Հարգելի Արսեն, այս նույն կայքում նայեք “Գործիքներ” բաժինը, այնտեղ կա աշխատավարձի հաշվարկը և հետհաշվարկը: Առձեռն վանդակում կգրեք 180 000, և ինքը կբերի աշխատավարձի չափը:

    0
  6. Բարև Ձեզ, Արսեն: Գևորգը ճիշտ ուղղություն տվեց Ձեզ, կեղտոտ աշխատավարձը հավասար կլինի 214000դր, որից 6420դր պետք է վճարել 3% սոց վճար, 24700դր. գործատուի սոց. և 27016դր եկամտահարկ: Մաքուր աշխատավարձը հավասար կլինի 180064դր:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *