Աշխատավարձի հաշվարկ

Andranik.

Ինձ որպես սկսնակ հաշվապահ պետք է շտապ սովորել աշխատավարձի և մնացած ծախսերի հաշվարկի ձևեր` կապված աշխատողների հետ: Խնդրում եմ հնարավորության դեպքում օգնել: Նախապես շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Աշխատավարձի հաշվարկ

  1. Անդրանիկ ջան աշխատավարձի հաշվարկի համար քեզ պետք է
    կեղտոտ աշխատավարձ-3% սոց.-30.000 անձնական նվազեցում-եկամտահարկ` համաձայն եկամտահարկի մասին օրենքի սանդղակի
    մինչև 80,000 դրամ հարկվող եկամտի 10%
    80,000 դրամից ավելի 8,000 դրամին գումարած 80,000 դրամը գերազանցող գումարի 20%
    Այսինքն, օրինակ կեղտոտ աշխատավարձը կազմում է 120.000 դրամ
    հաշվարկ`
    120.000-3.600-30.000-9.280=107.120 դրամ
    /9.280=(86.400-80.000)*20%+8.000/
    Մաքուր վճարման ենթակա աշխատավարձը կլինի 107.120դրամ

    Եվ գործատուի սոց. վճարը հաշվարկելու համար քեզ անհրաժեշտ է նայել Պարտադիր սոցիալան ապահովության մասին ՀՀ օրենքը, ըստ որի`
    մինչև 20,000 դրամ – 7,000 դրամ
    20,000-ից մինչև 100,000դրամ -7,000դրամ գումարած 20,000դրամը գերազանցող գումարի 15%
    100,000 դրամից ավելի – 19,000 դրամ գումարած 100,000 դրամը գերազանցող գումարի 5%
    Այսինքն` 120.000 դրամի դեպքում կլինի`
    (120.000-100.000)*5%+19.000=20.000դրամ
    Հույսով եմ ինչ-որ չափով օգնեցի!

  2. Հարգելի Անդրանիկ,ես շատ լավ տիրապետում եմ կադրային հաշվապահությանը(աշխատավարձի հաշվարկ,վերջնահաշվարկ,անաշխատունակության նպաստի հաշվարկ,արձակուրդայինի հաշվարկ),այսինքն այն ամենը,ինչ որ կապված է աշխատողների հետ:Մեծ սիրով կօգնեմ ձեզ:

  3. Ինչպիսի՞ շրջանառու կապիտալ է անհրաժեշտ 120 մլն դրամ տարեկան աշխատավարձ վճարելու համար, եթե վճարումները կատարվում են ամիսը 2 անգամ հավասար մասերով: Խնդրում եմ օգնեք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *