Աշխատավարձի հաշվարկ

Armen.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ բացատրեք, ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը, երբ գտնվում ես արձակուրդում:
Օրինակ՝ ես ստանում եմ հարկերը հանած 320,000 դրամ(մաքուր) միջին ամսական աշխատավարձս կազմում է 300,000 դրամ: Ես գնացել եմ արձակուրդ 2010 թվականի օգոստոսի 2-ից 15-ը ներառյալ: Որքա՞ն գումար ես պետք է ստանամ տվյալ ամսվա համար (աշխատավարձ + արձակուրդային):
Կանխավ շնորհակալություն

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Աշխատավարձի հաշվարկ

  1. 300000/30.4=9868.42(միջին օրական)
    9868.42*14օր(արձակուրդային օրերի թիվը)=138157.88(արձակուրդայինի գումարը)
    320000/25(օգոստոս ամսվա աշխատանքային օրերի թիվը)=12800
    12800*13(օգոստոս ամսվա ընթացքում Ձեր աշխատած օրերի թիվը)=166400
    138157.88+166400=304558(արձակուրդային + աշխատավարձ):

    0
  2. Հայկանուշ ջան ինչու՞ ճշտի իր աշխատանքային օրերը: Նա արձակուրդ է գնացել մինչև ԱՕ փոփոխությունը, այսինքն արձակուրդայինը հաշվարկում ենք օրացուցային օրերով և ոչ թե աշխատանքային:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *