Աշխատողը ներկայացրել է բյուլետեն

Ani.

Բարև Ձեզ,
Խնդրում եմ օգնեք ինձ ֆիզ. ուղարկելու հարցում: Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.02.2010թ-ից 150000 դրամ աշխատավարձով և 23.06.2010թ-ին ներկայացրել է բյուլետեն, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ ֆիզի գումարը: 3 ամիսների միջին աշխատավարձը հաշվելիս մայիս ամսվա 23 աշխատած օրերը հաշվում ենք, թե` ոչ: Եվ ԱՎՈՒՄ-ն ենք վերցնում, թե իրեն վճարված փաստացի գումարը: Եվ ևս մի հարց. մայիս ամսվա 23 օրերի համար գործատուի սոցը 150000-ի համար ենք հաշվում, թե 23 օրվա համար վճարվածի:
Շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Աշխատողը ներկայացրել է բյուլետեն

  1. Անի
    23 աշխատած օրեր երևի նկատի ունեք հունիս, ոչ թե մայիս, ընդունենք հունիս և անցնենք առաջ
    Ըստ
    ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ (ԵԿԱՄՏԻ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ
    . Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի N 352 որոշման 5-րդ կետով հաստատված` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների) ցանկի 1-ին կետով նախատեսված` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից (այսուհետ` վաստակ), որոնցից օրենքով սահմանված կարգով կատարվել են պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ:
    Այսպիսով վերցնում եք մարտ, ապրիլ, մայիս ամիսների ԱՎՈՒՄԸ-ը
    Իսկ ինչ վերաբերվում է հունիս ամսվա 23 օրերին, ապա սոց վճարը պահվում է այնքան աշխատավարձի համար ինչքան հաշվարկվել է, իսկ պիտի հաշվարկվի բնականաբար 23 օրվա համար:
    եթե կոնկրետ հաշվարկներ են պետք կարող եք ինձ գրել hermina81 շնիկ mail.ru հասցեով

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *