Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից

Մարիանա.

Բարև Ձեզ:
1. Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից: Հարց` հրամանի մեջ գրվում է սույն ամսվա 1-ից, թե՞ նախորդող ամսվա 31-ից:
2. Արդյո՞ք աշխատանքային գրքույկը առաջին անգամ լրացնելուց նշվում է, որ աշխատակիցը ստաժ չի ունեցել, թե՞ ոչ: Եվ արդինատուրան կամ մասնագիտական ուսման տարիները ստաժ համարվու՞մ են, թե՞ ոչ:
Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից

  1. Հարգելի Մարիաննա,
    1. իմ կարծիքով հրամանի մեջ գրվում է այն ամսաթիվը, որ օրվանից աշխատողը ազատվել և չի ներկայացել աշխատանքի, և աշխատավարձ չի հաշվարկվել:
    2. նայեք ԱՕ 90 հոդվածը, մասնավորապես կետ 6-ը:

    0
  2. Բարև Ձեզ, հարգելի Մարիաննա:
    ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի հստակեցնում, թե աշխատանքային պայմանագրի լուծման օրը դա աշխատողի աշխատելու վերջին, թե չաշխատելու առաջին օրն է: Այսինքն, տվյալ հարցում յուրաքանչյուր գործատու ազատ է վարվել իր հայեցողությամբ` աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ որպես աշխատանքային պայմանագրի լուծման օր նշելով կամ աշխատողի աշխատանքային վերջին, կամ դրան հաջորդող աշխատանքային օրը:

    Հարգանքով`
    “Իրավունքի իրազեկում” ՀԿ անդամ`
    Աննա Հարությունովա

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *