Աշխատողը քանի՞ աշխատանքային օր կարող է արձակուրդ գնալ իր հաշվին

Անի.

Բարև Ձեզ: Աշխատողին քանի՞ օրով կարելի է իր հաշվին արձակուրդ տալ, և ինչպե՞ս պետք է հրամանը ձևակերպել, և արդյո՞ք դրա համար աշխատողը պետք է դիմում գրի:

Կիսվել՝

4 մեկնաբանություն - “Աշխատողը քանի՞ աշխատանքային օր կարող է արձակուրդ գնալ իր հաշվին

  1. Աշխատողին ըս օրենքի մինչև 60 օրով կարելի է իր հաշվին արձակուրդ տալ, հրամանը պետք է ձևակերպել այսինչին չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին: Այո, դրա համար աշխատողը պետք է դիմում գրի:

  2. Աշխատանքային օրենսգիրք հոդված 176
    2) հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում.
    3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ: Քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր:

  3. Մեկ տարվա ընթացքում ոչ ավելի քան 60 օր կարող է տրամադրվել, պետք է գրվի դիմում, տրվի հրաման:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *