Աշխատողը քանի՞ աշխատանքային օր կարող է գնալ իր հաշվին արձակուրդ

Մարգարիտա.

Խնդրում եմ պատասխանել: Աշխատողը քանի՞ աշխատանքային օր կարող է գնալ իր հաշվին արձակուրդ, և եթե ամսի 1-ը կիրակի է, այդ ամսվա 2-ից պիտի գրի դիմումը: Եվ խնդրում եմ ուղարկեք դիմումի ձևի օրինակ:

1+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Աշխատողը քանի՞ աշխատանքային օր կարող է գնալ իր հաշվին արձակուրդ

  1. Կախված ներքոհիշյալ դեպքերից, չվճարվող արձակուրդի ժամկետները տարբեր են, իսկ թե ձևակերպումները որ ամսաթվով կանեք, էական չէ, իհարկե եթե աշխատանքային օր է:

    1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը.
    2) հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում.
    3) ամուսնության համար` երեք աշխատանքային օր.
    4) ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս երեք օրից:
    2. Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ:
    3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ: Քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր: /ՀՀ ԱՕ 176 հոդված/

    1+
  2. ԴԻՄՈՒՄ

    Աշխատանքային թերբեռնվածությունից ելնելով` խնդրում եմ տրամադրել չվճարվող արձակուրդ` 12 աշխատանքային օրով:

    (արձակուրդից օգտվելու ամենատարբեր պատճառներ կարող են լինել, իսկ որոշակի դեպքերում ժամկետները որոշում եք ըստ օրենքի):

    1+

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *