Աշխատողի ազատման հետ կապված

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ և շատ շտապ: Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդից վերադարնալուց անմիջապես ազատման դիմում է գրում, ապա ՍՊԸ-ն իրավունք ունի՞ ազատել աշխատանքից, համաձայն աշխատողի դիմումի: Եթե ՍՊԸ-ն իրավունք չունի ազատելու, ապա տաբելում գրանցում են նրա անունը և պետ.բյուջե (գործ. սոց) վճարում կատարու՞մ են, եթե նա գտնվում մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի տակ: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Աշխատողի ազատման հետ կապված

  1. Եթե աշխատողը դիմում է ներկայացրել, որ իրեն ազատեք աշխատանքից, ապա կարող եք ազատել, որևէ խնդիր չի առաջանա: Իսկ եթե աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, ապա տաբելում նշվում է նրա անունը, քանի որ նա համարվում է Ձեր աշխատակիցը, ուղղակի աշխատած օրերի տեղը լրացնում եք “արձակուրդ” /Ա/, իսկ սոց. վճար չի հաշվարկվում նշված ժամանակահատվածի համար:

  2. Կարծում եմ` հնարավոր է ազատել, ես էլ եմ մի քանի այդպիսի աշխատողների ազատել համաձայն իրենց դիմումների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *