Աշխատող ընդունելիս

Լիանա.

Հարգելի կոլլեգաներ, խնդրում եմ ինձ ասել, ի՞նչ հաշվետվություններ է պետք հանձնել աշխատողների հետ կապված: Եվ աշխատող ընդունելիս ինչի՞ վրա է պետք ավելի շատ ուշադրություն դարձնել:
Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Աշխատող ընդունելիս

  1. Աշխատող ընդունելիս պարտադիր կամ հրաման տվեք, կամ կազմեք աշխատանքային պայմանագիր, նաև ներկայացրեք հայտ անհատական հաշվի բացման համար:

    0
  2. Հարգելի Ժաննա, շատ շնորհակալ եմ արձագանքի համար, կարո՞ղ եք ասել, հայտը ինչպե՞ս պետք է ներկայացնեմ:
    Շնորհակալ եմ:

    0
  3. Ընդունման օրվանից 2 ամսվա ընթացքում: Ստորագրված աշխատողի և ղեկավարի կողմից և կնքված: Անպայման տիտղոսաթեթով և թղթե արագակարի մեջ կարված:

    0
  4. Բարև Ձեզ, Լիանա ջան, Դուք ճիշտ եք, բայց մոռացել եք մի կարևոր հանգամանք ևս, դա ստաժի ձևաթուղթն է, որը անպայման պետք է ներկայացնել, եթե իհարկե տվյալ աշխատողը մինչև այդ աշխատանքին անցնելը աշխատել է իհարկե իր տիտղոսաթերթով, իսկ եթե տվյալ աշխատանքը նրա համար առաջինն է, ապա պետք է տեղեկանք ներկայացնել նրաˋ նախկինում չաշխատելու մասին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *