Ապրանքի ինքնարժեքի հաշվարկ

Վարդ.

Խնդրում եմ ասեք` ինչպես է կատարվում ապրանքի ինքնարժեքի հաշվարկը: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ապրանքի ինքնարժեքի հաշվարկ

  1. Հաշվապահական հաշվառման տեսանկյունից արտադրանքի ինքնարժեքը դա հաշվային պլանով 811 հաշվում ներառված ծախսերն են, իսկ կառավարչական հաշվապահության տեսանկյունից, ինքնարժեքը կազմվում է հիմնական և վերադիր ծախսերի հանրագումարից.
    1. հիմնական ծախսերի մեջ ներառված են ուղղակի ծախսերը. դա կարող է լինել և նյութական, և աշխատանքային,այսինքն այն ծախսերը. որոնք կարելի է անմիջապես վերագրել տվյալ արտադրանքին,իսկ
    2. վերադիր ծախսերը դրանք անուղղակի ծախսերն են, որոնք հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել թողարկվող արտադրատեսակին, այդ պատճառով դրանք բաշխվում են որևէ համամասնական հիմքով.

    0
  2. Արտադրանքի թողարկաման ժամանակ կարող են կատարվել մի շարք ծախսեր, որոնք ներառվում են արտադրանքի ինքնարժեքի մեջ, և ձևակերպում են`
    Դտ 811
    Կտ 211,212,213,527,525,112,117,121,251,228,252,253,521,524,813 և այլն:
    Այնուհետև, թողարկված արտադրանքի թողարկումով ձևակերպում են`
    Դտ 215
    Կտ 811:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *