Ապրանքի վերադարձի ժամանակ տրվող ձևակերպում

Անահիտ.

Հարգելի կոլեգաներ, ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանքի վերադարձի ժամանակ:

Կիսվել՝

6 մեկնաբանություն - “Ապրանքի վերադարձի ժամանակ տրվող ձևակերպում

  1. Հարգելի Անահիտ, ապրանքի վաճառքի ժամանակ տալիս ենք այս ձևակերպումները.

    դ-տ կ-տ
    221 611 100 000
    221 5243 20 000
    711 216 80 000

    Ենթադրենք, հետ վերադարձվեց ապրանքի կեսը: Ձևակերպումներն են.

    դ-տ կ-տ
    612 221 50 000
    714 221 10 000 (սա ԱԱՀ կեսն է)
    216 711 40 000

    Ժամանակաշրջանի վերջում կճշգրտենք հասույթը.
    դ-տ կ-տ
    611 612 50 000

    1. Կարծում եմ` կարևոր է քննարկել ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքը, ԱԱՀ-ի հետ հաշվանցման առանձնահատկությունների հաշվապահական ձևակերպումների տեսանկյունից:

  2. Հարգելի Կարեն, բայց արդյո՞ք ԱԱՀ հետ հաշվանցումը կընդունվի ՀՏ կողմից: Ձևակերպումներում ես գրել եմ դ-տ 714 կ-տ 221 10 000, այսինքն ԱԱՀ կեսը ճանաչել եմ ծախս: Հետաքրքիր է` ինչպես է ՀՏ-ն վերաբերվում այս հարցին պրակտիկայում:

  3. Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ-ի հարցում այստեղ ամեն ինչ պարզ է, ԱԱՀ վճարող կազմակերպությունը ապրանքի վերադարձի դեպքում ԱԱՀ-ի մասով տուժում է 100%, շահութահարկով շահում է 20%, դրա համար էլ հնարավորության դեպքում նման դեպքերում գնորդը ինքն է հաշիվ գրում վերադարձվող ապրանքների համար, իսկ վաճառողը վճարում է, որ ԱԱՀ չկորցնի:

  4. Եթե ճշգրտենք հասույթը.
    դ-տ կ-տ
    611 612 50 000, ապա այնուհետև՝ 612 ճշգրտող հաշիվն ի՞նչ դեր է տանում: Ինձ հետաքրքրեցին հետագա քայլերը՝ ասենք ֆինանսական արդյունքի հաշվարկի մեջ 6-ով և 7-ով սկսվող հաշիվների տարբերության մեջ 612-ը դեր ունի՞, թե՞ ոչ:

    ՀԳ.
    Մասնավորապես թեմայից անկախ հիշենք, որ 725 կամ 625 հաշիվները իրենց չեն վերապահում:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *