Ապրանքների մաքսային արժեքներ

Հասմիկ.

Բարև ձեզ, ասացեք խնդրեմ, որ կայքից կարող եմ վերցնել բոլոր ապրանքների մաքսային արժեքների ցանկը: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ապրանքների մաքսային արժեքներ

  1. Հասմիկ ջան, ի՞նչ ի նկատի ունեք` մաքսային արժեք ասելով:

    Ապրանքի մաքսային արժեքը այն գումարն է, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման երկրում արտահանման նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:

    Մաքսային արժեքը ներառում է`
    ա) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը.
    բ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերը.
    գ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանն ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքների ձեռքբերման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի.
    դ) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված`
    դա) ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը,
    դբ) ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,
    դգ) ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,
    դդ) ապրանքների արտադրության համար անհրաժեշտ ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.
    ե) գնորդի կողմից ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.
    զ) տարայի, փաթեթի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.
    է) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները:

    Եթե դուք ի նկատի ունեք մաքսային մարմինների կողմնորոշիչ գները, որը գործածվում է ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար (4-րդ մեթոդ կամ ՄՕ 91 հոդված), ապա դրանք նախատեսված են մաքսային մարմինների ներքին օգտագործման համար և հրապարակված չեն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *