Առաքման գրքի հետ կապված

Ա..

ՍՊԸ-ն զբաղվում է շին. նյութերի մատակարարումով (տենդեր, ոչ թե շին. աշխատանք, ալյ մատակարարում): ԱԱՀ վճարող եմ, ունեմ առաքման գիրք Ք.Երևան M13 հասցեում: Խնդրում եմ ասեք, Ք.Արարատի կամ Ք.Հրազդանից գնված ցեմենտը պե՞տք է ետ բերեմ, M13 հասցե գրքում գրանցեմ ու հետո մատակարարեմ Ք.Կապան ու Ք.Ստեփանավան: Ի վերջո Ք.Իջևանից գնված ավազը Ք.Նոյեմբերյան մատակարարելու համար ե՞տ բերեմ, M13 հասցեի գրքում գրանցեմ ու հետո մատակարարեմ: 28-ով պրոբլեմ կա:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Առաքման գրքի հետ կապված

  1. 28-ի հետ պրոբլեմ չի լինի, եթե.
    1. Ձեզ դուրս գրված հարկային հաշվում բացի պարտադիր տվյալներից նշված է տեղափոխման վայրը, այսինքն այն հասցեն, ուր բեռնաթափվելու է շինանյութը, և
    2. Ձեր կողմից դուրս գրված հարկային հաշվում (բեռնագրում) հղում կատարեք Ձեզ դուրս գրված հարկային հաշվի (բեռնագրի) վրա, ուր նշված են համապատասխան առաքման գրքի համարը, էջը, տողը, և հետևաբար այդ առաքման գրքում գրանցվում է առաքման վայրը, մեքենայի համարը ամսաթիվը, ժամը … : Սրանով ամբողջությամբ բացառվում է հարկային մարմնից որևէ բան թաքցնելու միտումը: Կամ
    3. Առաքման գիրք ստացեք բեռնատար մեքենայի համար (եթե վերջինս Ձեր տնօրինության ներքո է / սեփականություն, վարձակալություն …)
    Ավելացնեմ, որ ՀՀ գործող օրենսդրությամբ Ձեր կողմից իրականացվող գործարքները արքելված չեն, իսկ հարկային օրենսդրությամբ հստակ կարգավորված չեն: Եվ եթե ոմանք պնդում են, որ Դուք խախտում եք որևէ նորմատիվ իրավական ակտ, ապա մեղմ ասածˋ առկա է հակասություն օրենսդրության դրույթներում: Համաձայն հարկերի մասին օրենքիˋ հակասության դեպքում վիճելի հարցերը լուծվում են ի օգուտ հարկատուի:
    Եթե այս պատասխանը Ձեզ վստահություն չի ներշնչում, նամակով դիմեք հարկային մարմին: Իրենք անմայման կպատասխանեն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *