Առհաշիվ գումար տրամադրելու հետ կապված

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանեք.
– Կարո՞ղ եմ կազմակերպության աշխատակցի Ռուսաստան գործուղման համար դրամարկղից կանխիկ առհաշիվ գումար տրամադրել, որը ներառում է օրապահիկ, գիշերավարձ և հետադարձ տոմս:
– Եթե առհաշիվ վճարում եմ դոլարին համարժեք դրամ, ապա երբ որ կատարեմ վերջնահաշվարկ, պե՞տք է նաև տվյալ օրվա ԿԲ-ի կուրսով վերագնահատեմ տրված առհաշիվ գումարը, հետո նոր կատարված ծախսերը ԿԲ-ի կուրսով հաշվեմ ու հանեմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Առհաշիվ գումար տրամադրելու հետ կապված

  1. Գործուղման վրա չի տարածվում:
    ՀՀ օրենքը դրամարկղային գործառնությունների մասին, հոդված 6, կետ 3:

    0
  2. Առհաշիվ գումարներ կարող եք տրամադրել միայն ՀՀ օրենքով սահմանված գումարային չափով, այն էլ միայն ՀՀ դրամով, որի դիմաց պետք է պահանջեք գիշերակացի (հյուրանոցի) կտրոնները և ավիատոմսը, օրապահիկի համար հատկացված գումարը օրենքի սահմանում թույլատրելի ծախս է:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *