Ավտոլվացման կետ բացելու համար

Արփինե.

Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում: Ավտոլվացման կետ բացելու բացելու համար ի՞նչ հարկեր պետք է մուծվի, բացի ստանդարտ սոց.-ից և եկ/հ-ից: Ես գիտեմ, որ հաստատագրված վճար է, բայց թե ինչքան և ինչպես է այն որոշվում, չգիտեմ:Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ավտոլվացման կետ բացելու համար

  1. Բարև Ձեզ, Արփինե։ Ավտոլվացման կետը եկամտահարկ չի վճարում, այլ վճարում է Հաստատագրված վճար, որնել տվյալ դեպքում փոխարինոիմ է Եկամտահարկին։ Իսկ հաստատագրված վճարի չափը որոշելու համար, կարդացեք Հաստատագրված վճարների մասին օրենքը։

    0
  2. Հարգելի Արփինե այդ մասին կարող եք կարդալ Հաստատագրված վճարների մասին ՀՀ օրենքի 52 հոդվածում, ավտոլվացման կետերի գործունեությունը համարվում է ավտոտեխսպասարկման գործունեություն: Այդ հոդվածում սահմանվում են մասնավորապես`
    1.Սահմանային չափը` 800 հազ. հհ դրամ:
    2. Ելակետային տվյալը` ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղերի քանակը.
    3. Հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`
    Երևան քաղաքի համար` 1.0,
    այլ վայրերի համար` 0.8:
    Հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է Ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների արտադրյալի 15,000-ապատիկի չափով
    Օրինակ, եթե Երևան քաղաքում ունեք ավտոլվացման կետ 3 աշխատատեղով, ապա հաստատագրված վճարը կկազմի` 1*3*15000=45000 ՀՀ դրամ:
    Եթե այդ գործունեության մասով շրջանառությունը մեկ աշխատատեղի հաշվով գերազանցում է 800 հազար դրամը, ապա գերազանցելու պահից հաստատագրված վճար վճարող չեք համարվում, հարկվում եք ընդհանուր կարգով /այս մասին մանրամասն կարող եք կարդալ օրենքում/:
    Նաև պետք է ուղարկեք հայտարարություններ` յուրաքանչյուր ամիս /մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսի 15-ը/ տվյալ ամսվա արդյունքներով Սահմանային չափերի ցուցանիշների մասին, նաև տարին երկու անգամ` հունիս և դեկտեմբեր ամինսերին` Հայտարարություն ելակետային տվյալների մասին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *