Ավտոյուղերի վաճառքով և մեքենաների յուղը փոխելու ծառայություն մատուցող Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնակատիրության սուբյեկտ

Արմեն.

Բարև Ձեզ։ Կարո՞ղ է նորաբաց ԱՁ-ն, որը զբաղվելու է ավտոյուղերի վաճառքով և միևնույն ժամանակ մեքենաների յուղը փոխելու ծառայություն է մատուցելու, գործել միկրոձեռնարկատիրության համակարգում։ Նախապես շնորհակալ եմ։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Ավտոյուղերի վաճառքով և մեքենաների յուղը փոխելու ծառայություն մատուցող Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնակատիրության սուբյեկտ

  1. Չեք կարող, քանի որ առք ու վաճառքով եք զբաղված, որը Երևանում չի կարող գործել միկրոյի դաշտում:

    0
  2. Եթե հատկապես յուղի վաճառքը կատարվելու է Երևան քաղաքի տարածքում՝ չի կարող միկրոյի համակարգում գործել, օրենքով չի թույլատրվում, առևտրի հաշվով կան հստակ սահմանափակումներ, պետք է գործեք շրջհարկի դաշտում:

    0
      1. Արմեն, կողմնորոշվեք, որ գործունեությունն է Ձեր համար առաջնային, քանի որ ստացվում է յուղերի մանրածախ առևտուր ու յուղի փոխում, որը ավտոտեխսպասարկման գործողոթյուն է, ըստ օրենքի որպես առանձին տեղում առևտուր միկրո համակարգում կարելի է, պարզապես ոնց կդիտվի հարկայինի կողմից 2 գործունեություն մի տեղում, հասցեում, չգիտեմ: Եթե հայտարարություն տաք գրեք յուղի փոխման մասը, մինչև որ մյուս տարվա հաշվով որոշեք միկրոյի համակարգում կգործեք, թե շրջհարկի:

        0
  3. Երևանի տարածքում՝ ոչ, եթե վաճառում է տարայով: Մենակ կորող է մեքենայի յուղը փոխել։ Դա կհամարվի ծառայություն և միկրոձեռնարկատիրություն կարող է համարվել։ Իսկ, եթե տարայով վաճառի՝ դա կլինի առևտուր, իսկ դա Երևան քաղաքում չի կարող միկրո լինի:

    0
  4. Այո, կարող եք հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե գործունեություն եք ծավալում Երևան քաղաքից դուրս, կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ չեք իրականացնում։
    Եթե գրանցված աշխատողներ չեք ունենալու, վճարելու եք 12 000 դրամ դրոշմանիշային վճար 2020 թվականի համար մինչև 20.04.2021թ.:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *