Արդյո՞ք ԱՁ-ն կհամարվի շրջանառության հարկ վճարող

A.M.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խճճվել եմ հարկային նոր բարեփոխումների մեջ: Ա/Ձ-ն, որը հանդիսանում է 2012թ-ի օրենքներով ԱԱՀ չվճարող, 2013թ-ում համարվու՞մ է շրջանառության հարկ վճարող, թե՞ ոչ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Արդյո՞ք ԱՁ-ն կհամարվի շրջանառության հարկ վճարող

  1. Ըստ նոր փոփոխությունների ԱԱՀ` վճարող լինել կամ չլինելը բխում է շրջանառու հարկ վճարող լինելուց կամ չլինելուց:
    Այսպես ուրեմն, եթե 2012 ընթացքում հասույթը (այն ինչ ներառվում է շահութահարկի հաշվարկի մեջ) չի գերազանցում 58,3 մլն դրամ, եթե չկա փոխկապված անձանց հարցը (այստեղ ևս փոփոխություններ են եղել), եթե այնպիսի գործունեություն չի վարում, որի պարագայում չի կարող լինելու շրջանառու հարկ վճարող և եթե հարկային մարմին հարկ վճարողը չի ներկայացրել դիմում 2013 ընթացքում ԱԱՀ վճարող լինելու համար (ի դեպ այժմ կարելի դիմում ներկայացնել 1-ից ավելի տարվա համար), ապա նա անկախ նրանից, եթե 2012 ինչ հարկ վճարող է եղել, ավտոմատ ընկնում է շրջանառու հարկի տակ:

  2. Առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին:
    Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:
    Որևէ մեկը կարդացե՞լ է ինչ որ տեղ, որ շրջանառության հարկը փոխարինում է եկամտային հարկին:

    1. Ես նույնպես փնտրում եմ շրջանառության հարկի և եկամտային հարկի հանելուկը: Շրջանառության հարկ վճարողը եկամտային հարկ պե՞տք է վճարի, թե՞ ոչ:

  3. Եկամտային հարկի մասին օրենքի հոդված 10, կետ 8.

    Նոտարները և «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված և (կամ) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկը հաշվարկում և վճարում են ամսական 5 հազար դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն…

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *