Արդյո՞ք ԱՁ-ն վճարելու է ամսական 5000 դրամ

Arus.

Ըստ “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի անհատ ձեռնարկատերը 2013թ.-ից վճարելու՞ է ամսական 5000 դրամ սոց. գումար, եթե հաստատագրված կամ արտոնագրված վճարով աշխատող չէ:

Կիսվել՝

1 մեկնաբանություն - “Արդյո՞ք ԱՁ-ն վճարելու է ամսական 5000 դրամ

  1. “Հաստատագրված վճարների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) “Արտոնագրային վճարների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված և (կամ) “Շրջանառության հարկի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկը հաշվարկում և վճարում են ամսական 5 հազար դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

    Դուք հավանաբար շրջանառության հարկ վճարող եք, հետևաբար 5000 դրամ վճարում եք:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *