Արդյո՞ք անհրաժեշտ է դուրս գրել հաշիվ վավերագիր գնորդի տվյալներով

Արմինե.

Բարև ձեզ։ Եթե Ա/Ձ-ն գործում է շրջհարկի դաշտում և իրականացնում է ապառիկ վաճառք, այդ դեպքում պե՞տք է դուրս գրել հաշիվ վավերագիր այդ գնորդի տվյալներով, պայմանագրի կնքման օրով։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Արդյո՞ք անհրաժեշտ է դուրս գրել հաշիվ վավերագիր գնորդի տվյալներով

  1. Եթե ֆիզ. անձի մասին է, ապա Դուք կարող եք նրա տվյալներով դուրս գրել հաշիվ վավերագիր, ինվոյսինգը նաև դրա համար է, ոչ մի խնդիր:

  2. Շնորհակալ եմ շատ, իսկ, եթե ապառիկը ձևակերպվել է դեկտեմբերի 24-ին, ինչ որ խնդիր կլինի՞ եթե հաշիվը այս եռամսյակում դուրս գրեմ և’ առաքման ամսաթիվ, և’ պայմանագրի կնքման ամսաթիվ ընտրեմ դեկտեմբեր 24-ը։

  3. Այո, խնդիր է, պետք է հենց դեկտեմբերով գրեիք հաշիվը, չէ որ այն վերաբերում է չորրորդ եռամսյակին, ապրանքը արդեն փաստացի մատակարարել եք չէ, իսկ շրջհարկի գծով հասույթը հաշվառվում է հաշվեգրման եղանակով:

    1. Շնորհակալ եմ շատ, ամեն դեպքում ճիշտը էս պահին հաշիվը դուրս գրելն է չէ՞, միգուցե հետո, եթե խնդիր լինի հաշվի առնեն էն փաստը, որ գումարը բանկը փոխանցել է հունվար ամսին։

      1. Եթե խնդիր լինի հաշվի չեն առնի էն փաստը, որ գումարը բանկը փոխանցել է հունվար ամսին, շրջհարկի գծով հասույթը հաշվառվում է հաշվեգրման եղանակով: Հաշվի առեք, որ ապրանքի մատակարարման պահ է համարվում նշված առավել վաղ առաջացող պահը.
        1) այն պահը, երբ ապրանքը հանձնվում է այլ անձի, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, այլ անձի է անցնում այլ պահի, որի դեպքում ապրանքի մատակարարման պահ է համարվում այդ պահը, կամ
        2) այն պահը, երբ առաքված ապրանքն ընդունում է այլ անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, այլ անձի է անցնում այլ պահի, որի դեպքում ապրանքի մատակարարման պահ է համարվում այդ պահը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *