Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր

Արուսիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՍՊԸ-ն ունի ՏՏ ոլորտի հավաստագիր և ծառայություններ է մատուցում կայքի միջոցով ոչ ռեզիդենտ քաղաքացիներին ու կազմակերպություններին։ Կայքը տալիս է ինվոյս կատարված ծառայության համար, որտեղ նշվում է միայն կազմակերպության անվանումը։
Արդյո՞ք այդ ինվոյսի հիման վրա պետք է դուրս գրել հաշիվ վավերագիր և այդ ինվոյսը կցել փաստաթղթերին։
Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հաշիվ վավերագիր դուրս է գրում շրջհարկ վճարող կազմակերպությունը, իսկ դուք չեք նշել ո՞ր հարկման համակարգում եք գործում:

Արմինե

Այո, անպայման պետք է դուրս գրեք հաշիվ վավերագիր և անպայման պետք է կցեք գործերին (ոչ ռեզիդենտ քաղաքացիներին այնքան էլ կարևոր չէ): Իսկ ինչ վերաբերում է կազմակերպություններին, ապա իրենց գործերը կազմելու համար և կատարված ծառայության դիմաց վճարման համար իրենց էլ է պետք, հետևաբար Դուք պետք է կազմակերպություններին դուրս գրեք ծառայությունների մատուցման հաշիվ վավերաագիր, որի հետ կցվելու է արձանագրություն և ակտ:

Արթուր

Բարև Ձեզ։ Այո, դուրս եք գրում հաշիվ ոչ ռեզիդենտի անունով՝ նշելով “ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ”, հաշվարկը կատարում եք այդ հաշիվը դուրս գրելու օրվա փոխարժեքով։

karine

Այո, հաշիվ պետք է դուրս գրել։ Եթե շրջհարկի դաշտում եք՝ հաշիվ վավերագիր, եթե ընդհանուր հարկման դաշտում՝ հարկային հաշիվ։

Նաիրա

Կախված, թե ինչ հարկման համակարգում եք գործում հաշիվ պետք է դուրս գրել (հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր)։