Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել վիճակագրական ձև 1-ը

Ռազ.

Բարև ձեզ: Եթե բացել ենք ԱՁ և ներկայացրել Վիճակագրական վարչություն ձև 4-ը, բայց դեռ ոչ մի գործունեություն չենք արել, պետք է մյուս ամսվա մինչև 10-ը ներկայացնե՞նք ձև 1-ը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել վիճակագրական ձև 1-ը

  1. Եթե վիճակագրակից նամակով տեղեկացրել են հաշվետվություն ներկայացնելու մասին, որի համար էլ ձև 4-ը ներկայացրել եք, ապա՝ այո, ձև 1-ը ժամանակին ներկայացրեք թեկուզ զրոյական, որպեսզի չներկայացման տուգանք չլինի:

  2. Այո, եթե գործունեություն չեք իրականացրել 0-ական` ներկայացրեք, և ժամկետն ամսվա առաջին 5 աշխատանքային օրերն են:

  3. Իսկ կասեք ձև 1-ը ո՞րն է։ Կա ձև 1-Առևտուր, ձև 1-ԹԱՇ, ձև 1-արտ, ձև 1-Ա։ Դուք որ ձևի հետ ե՞ք։

  4. Հավանաբար Դուք ձև 1 արտ.-ի մասին եք հարցնում։ Այո, ներկայացրեք 0-ական հաշվետվություն։

  5. Գործունեության ժամանակավոր դադարեցում նախատեսելու դեպքում ռեպոնդենտն իր գործունեության վայրի ՀՀ ՎԿ ստորաբաժանմանն է ներկայացնում հայտարարություն Ձև 2 : Նշված պահանջը վերաբերում է նաև գործունեության որևէ տեսակի դադարեցմանը: Էլեկտրոնային նամակի «թեմա» (sսbject/тема) տողում անհրաժեշտ է նշել «Ձև 2» անվանումը:
    Գործունեությունը կամ գործունեության տեսակը վերսկսելու դեպքում ռեսպոնդենտը պարտավոր է շարունակել ներկայացնել համապատասխան վիճակագրական փաստաթղթերը:
    Գործունեության կամ գործունեության տեսակի դադարեցում նախատեսելու վերաբերյալ հայտարարությունը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *