Ֆիզ. արձակուրդի վերաբերյալ

Անի.

Բարև Ձեզ: Ես ֆիզ. արձակուրդում եմ օգոստոսի 22-ից մինչև հունվարի 8-ը: Ինձ հետաքրքիր է՝ մինչև ե՞րբ կարող եմ աշխատանքի չներկայանալ, և կարիք կա օֆիս ներկայանալ, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Հարգելի Անի, օրենքը Ձեզ թույլ է տալիս մինչև 3 տարի մնալ ֆիզ. արձակուրդում, որտեղ առաջին երկու տարին վճարվում է ֆիրմայի հաշվին, իսկ 3-րդ տարին չի վճարվում: Սակայն Դուք կարող եք հունվարի 8-ից գալ աշխատանքի, իսկ եթե չեք ուզում, ապա պետք է ներկայանաք և գրեք դիմում արձակուրդը երկարացնելու համար:

Գայանե

Բարև Ձեզ: Պատասխան․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում։ Նույն հոդվածի 7-րդ կետը սահմանում է, որ գործատուն աշխատանքից չի կարող ազատել, եթե աշխատողը երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով)։ Տվյալ դեպքում պարտադիր պետք է ներկայացնել անաշխատունակության թերթիկ բժշկական հաստատությունից։

Իննա

Ամեն դեպքում հունվարի 8-ին պետք է ներկայանալ, կամ երեխայի խնամքի արձակուրդի դիմում գրելու/եթե ցանկանում եք մինչև երեխայի 3տ․ դառնալն արձակուրդում լինել, որն ի դեպ կարող եք մասնակի օգտագործել/, կամ աշխատանքի վերադառնալու դիմում գրել և անցնել աշխատանքի

Ալլա

Մինչև հունվարի 8-ը Ձեր ֆիզ արձակուրդն է, որից հետո Դուք կարող եք ներկայանալ աշխատանքի, բայց կարող է նախընտրեք վերցնել երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի 3 տարին լրանալը, որից երկու տարին վճարվում եք պետության կողմից, իսկ երրորդ տարին Ձեր հաշվին է։

Tigran

Մինչև հունվարի 8-ը բնական է ֆիզ.արձակուրդի մեջ եք և կարիք չկա ներկայանալու, իսկ հունվարի 9-ից ձևակերպեք մինչև 2տ. երեխայի խնամքի արձակուրդ, որի դեպքում հրամանը ներկայացնելու հիման վրա մինչև 2 տարին լրանալը կստանաք նաև երեխայի խնամքի նպաստ:

Anushik

Մինչև հունվարի 8-ը հղիության ու ծննդաբերության արձակուրդի մեջ եք և կարող եք չներկայանալ աշխատանքի, իսկ հունվարի 9-ից ձևակերպեք մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: